Ահա թե ինչպես են այս երկրում «բուժում» ոչ ավանդական կողմնորոշում ունեցող աղջիկներին (10 լուսանկար)

Bestinfo.Am-ը ներկայացնում է՝

«Մի քանի տարի առաջ ընկերոջիցս իմացա փակ կլինիկաների մասին, որտեղ միասեռականներին բռնի ուժով ընտելացնում են ընդունված սեռական վարքին»,- պատմում է էկվադորցի լուսանկարիչ Պաոլա Պարադեսն իր Until You Change  («Քանի դեռ չես փոխվել») նախագծի մասին։ Նման հաստատություններ գործում են ոչ միայն Էկվադորում, այլև մյուս հարավամերիկյան  երկրներում ու նույնիսկ Եվրոպայում։ Պաոլան մի տարվա ընթացքում հարցազրույցներ է վերցրել նման կլինիկաների նախկին խնամյալներից, ինչպես նաև կարողացել է լինել դրանցից մեկում։ Իր աչքով տեսածը պարզապես շշմեցրեց ու անկեղծորեն սարսափեցրեց նրան։ Ֆոտոնախագծի լուսանկարներում պրոֆեսիոնալ դերասաններ են, բայց տեսարաններն առավելագույնս իրականին մոտ են։

Ամերիկյան հոգեբուժական ասոցիացիան միասեռականությունը հոգեկան խանգարումների ցուցակում է ներառել 1973-ին։ Այդ ժամանակվանից այսպես ասած կոնվենսիոն թերապիայի շրջանակներում օգտագործվել են այնպիսի լիովին օրինական մեթոդներ, ինչպես էլեկտրաշոկը, քիմիական ամորձատումը և նույնիսկ լոբոտոմիան։ Թեև այժմ գործնականում բոլոր եվրոպական երկրներում միասեռականության «բուժումն» արգելված է, նման պրակտիկան դեռևս պահպանվել է։

Ինչպես պատմում է Պաոլան, Էկվադորում պահպանողական հայացքների տեր շատ ծնողներ, հիմնականում գյուղական բնակչությունը, իմանալով իրենց երեխայի ոչ ավանդական սեռական կողմնորոշման մասին՝ զայրանում են և պատրաստ են ծայրահեղ միջոցների դիմել՝ դա արմատախիլ անելու համար։

Նման ծառայություններ են առաջարկում ձևականորեն ալկոհոլիզմի ու թմրամոլության բուժմամբ մասնագիտացած կլինիկաները։

Զրուցելով կոնվերսիոն թերապիա անցած աղջիկների հետ, լուսանկարիչը պարզել է՝ ինչ մեթոդների են դիմում «բժիշկները»։ Էլեկտրաշոկ, փառք Աստծու, չի գործադրվում, սակայն առանց դրա էլ սարսափների պակաս չկա։ Ծեծ, կտտանքներ, այդ թվում՝ քաղցած պահելով, «ուղղիչ» բռնաբարություններ։

Մի անգամ Պաոլային հաջողվեց, որպես ապագա խնամյալի հարազատ, ընկնել կլինիկաներից մեկը, որտեղ վերադաստիարակում են լեսբուհիներին։ «Ինձ ցնցեց, որ այնտեղ աղջիկները թունդ ներկված էին։ Պարզվեց՝ նրանք պարտավոր են ամեն օր առավոտից դիմահարդարվել։ Իբր դա ձևավորում է կանացի ինքնագիտակցությունը։ Բացի դրանից, նրանք ստիպված են ամեն օր Աստվածաշնչի մի քանի էջ սովորել»։

Պաոլան պատահաբար չի այդպես տարվել այդ հարցով։ Բանն այն է, որ նա ինքն էլ է գերադասում կանանց։ Նրա ընտանիքն այդ փաստը համեմատաբար հանգիստ է ընդունել, բայց երբ լուսանկարիչն անցնում էր կլինիկայի միջանցքներով, նրա գլխով վախեցնող միտք անցավ․ «Ըստ էության, նրանց փոխարեն ես կարող էի լինել»։

Until You Change  ֆոտոնախագիծն ավարտված է, բայց էկվադորուհին շարունակում է տեղեկություններ հայթայթել այդ ամենի մասին։  Սակայն ինչքան խորամուխ է լինում է թեմայի մեջ, այնքան վերանում է հույսը, որ իրեն կհաջողվի այնպես անել, որ կոնվերսիոն թերապիային վերջ տրվի։

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am