Սիգարետի ծուխ․ ո՞րն է խնդիրը

Օրգանական նյութերի այրումն առաջացնում է ծուխ, որն արտանետումներից առաջացած պինդ և հեղուկ մասնիկներ պարունակող աէրոզոլ է:

Սկզբում մարդկությունը բացահայտեց կրակը և տեսավ դրա ուժը: Բայց կիրառելուց հետո պարզվեց, որ այն իր հետ ծանր հետևանք է բերում՝ ծուխը. այրում կոչվող քիմիական ռեակցիայի անցանկալի կողմնակի արդյունքը։

Պատկերացրեք ածուխով աշխատող էլեկտրակայանի  ծխնելույզը, մեքենայի  արտանետող խողովակը կամ սիգարետը․ սրանք բոլորը կապված են այրման հետ։ Վառված սիգարետի դեպքում ծխախոտն այրվում է և ծուխ է առաջանում, որը պարունակում է վնասակար և պոտենցիալ վնասակար քիմիական նյութերի բարձր մակարդակ: Ծխելու հետ կապված հիվանդությունների առաջնային պատճառից՝ այրումից հնարավոր է խուսափել:

Թեև ճիշտ է, որ ծուխը աէրոզոլ է, ոչ բոլոր աէրոզոլներն են ծուխ, և իրական տարբերությունը բաղադրությունն է: Այրման բացակայության դեպքում վնասակար քիմիական նյութերի մակարդակը կարող է զգալիորեն նվազել, ի համեմատ սիգարետի ծխի:

Շատ կարևոր է հասկանալ ծխի ու աէրոզոլի տարբերությունները։

Աէրոզոլը պինդ և/կամ հեղուկ մասնիկների անջատումն է գազում, սովորաբար օդում: Այն, ինչ տեսանելի է դարձնում աէրոզոլը, իրականում լույսն է, որը ցրվում է այս մասնիկների միջով՝ դրանց տալով ամպի տեսք։ Աէրոզոլի շատ տեսակներ կան, որոնք առաջանում են զանազան ֆիզիկական կամ ջերմային գործընթացներից։ Կախված նրանից, թե ինչն է գեներացում աէրոզոլը, դրա բաղադրությունը կարող է շատ տարբեր լինել։

Նման աէրոզոլների սովորական օրինակներ, որոնք ձևավորվում են գոլորշիացման/խտացման գործընթացներից, ամպերն են երկնքում, կամ մառախուղը, որտեղ ջրի գոլորշին սառչում է՝ առաջացնելով հեղուկ կաթիլներ։ Սիգարետի ծուխը պարունակում է պինդ մասնիկներ, որոնցից 100-ը առողջապահական մարմինների կողմից ճանաչվել են վնասակար կամ պոտենցիալ վնասակար։ Ծխի մասնիկները գեներացվում են բարձր ջերմաստիճանի գործընթացներից, որոնք տեղի են ունենում այրման ժամանակ։

Ակնհայտ է, որ հենց բարձր ջերմաստիճանում ընթացող գործընթացներն են գեներացնում այդ քիմիական նյութերը։ Ծխախոտը կամ հեղուկը տաքացնելիս առաջանում է աէրոզոլ, որը պարունակում է շատ ավելի քիչ քիմիական նյութեր և հեղուկ մասնիկներ։ Սա է անծուխ այլընտրանքների արտազատած աէրոզոլի ու սիգարետի ծխի, որը պարունակում է պինդ մասնիկներ ու հազարավոր քիմիական նյութեր, տարբերությունը։

Ակնհայտ է, որ հենց բարձր ջերմաստիճանում ընթացող գործընթացներն են գեներացնում այդ քիմիական նյութերը։ Ծխախոտը կամ հեղուկը տաքացնելիս առաջանում է աէրոզոլ՝ հիմնականում պրոպիլեն գլիկոլ կամ գլիցերոլ, և սրանք են արմատային տարբերությունները սիգարետի ծխի հետ, որը պարունակում է պինդ մասնիկներ ու հազարավոր քիմիական նյութեր։

Հանրային առողջապահության մարմինները դասակարգել են ծխի մոտ հարյուր բաղադրիչներ, որոնք կապված են կամ կարող են կապված լինել ծխելու հետևանքով առաջացող հիվանդությունների հետ, ինչպիսիք են թոքերի քաղցկեղը, սրտի հիվանդությունը և էմֆիզեման:

Առողջապահության մի շարք մարմիններ, ինչպիսիք են ԱՄՆ Սննդամթերքի և Դեղորայքի վերահսկողության վարչությունը, Կանադայի Առողջապահության մարմինն ու Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մշակել են առաջնահերթության ցուցակներ, որոնք մանրամասն ներկայացնում են ծխախոտի կամ սիգարետի ծխի մեջ պարունակվող վնասակար կամ պոտենցիալ վնասակար համարվող քիմիական նյութերը։

Ամփոփելով՝

Թեև ճիշտ է, որ ծուխը աէրոզոլ է, ոչ բոլոր աէրոզոլներն են ծուխ։ Ծուխը պարունակում է պինդ մասնիկներ և հազարավոր քիմիական նյութեր, որոնք առաջանում են բարձր ջերմաստիճանի գործընթացներից, որոնք տեղի են ունենում նյութի այրման ժամանակ։ Մինչդեռ աէրոզոլը, որ ձևավորվում է ցածր ջերմաստիճանի դեպքում գոլորշիացման / խտացման գործընթացներից, շատ ավելի պարզ է սիգարետի ծխից։

Ահա թե ինչու շատ կարևոր է այն հանգամանքը, որ անծուխ արտադրատեսակները խուսափում են այրումից, քանի որ հենց այրման արդյունքում է առաջանում ծուխը։

Պատրաստված է Ֆիլիպ Մորրիս Արմենիա ՍՊԸ հետ համատեղ