Իրականությունը խեժի մասին․ ի՞նչ է անհրաժեշտ իմանալ

Ժամանակակից աշխարհում մարդկության առաջ օրեցօր ծառանում են ավելի ու ավելի լուրջ վտանգներ,  որոնք լուրջ սպառնալիք են հասարակության բարեկեցության ու հանրային առողջության համար․ շրջակա միջավայրի ու մթնոլորտի աղտոտում, ջերմոցային գազեր, աղտոտված օվկիանոսներ, անտառահատումներ, մարդածին վտանգներ․․․ կարելի է անվերջ թվարկել, բայց լուծումներ գտնելն ավելի է դժվարանում։

Միաժամանակ՝ մարդիկ շարունակում են զգալ իրենց ընտրությունների բացասական ազդեցությունը, ներառյալ՝ ծխելը շարունակելը։

Մի շարք գիտական հետազոտություններ ցույց են տվել, որ որ ծխելու հետևանքով մարդկային առոջությանը հիմնական վնասը հասցնում է ծխախոտի այրման արդյունքում արտազատվող ծուխը։

Գիտական տեսանկյունից՝ խեժը սիգարետի ծխում առկա պինդ և հեղուկ մնացորդն է՝ նիկոտինի և ջրի հեռացումից հետո։ Այն առաջանում է ծխախոտի այրման արդյունքում։

Սիգարետի ծուխն ու խեժը լուրջ սպառանլիք են հանդիսանում նաև երկրորդային ծխողների համար, այն մարդկանց, որոնք չեն օգտագործում սիգարետ, սակայն անընդհատ գտնվում են ծխողների շրջապատում։ Ներքաշելով այրվող սիգարետի ծուխը՝ նրանք նույն կերպ կարող են ենթարկվել թունավոր նյութերի ազդեցությանը։

Լավագույն տարբերակը և՛ ծխողների, և նրանց շրջապատող անձանց համար ծխախոտից ու նիկոտինից ամբողջությամբ հրաժարվելն է, այնուամենայնիվ, շատերը դա չեն անում։ Այս դեպքում լավագույն տարբերակն այն չափահասների համար, որոնք հակառակ դեպքում կշարունակեն ծխել, գիտականորեն հիմնավորված անծուխ այլընտրանքների անցնելն է։

Պատրաստված է Ֆիլիպ Մորրիս Արմենիա ՍՊԸ հետ համատեղ