Այրումը և դրա հետ կապված խնդիրները

Բոլորին հայտնի է, որ ծխելը վնասակար է և կարող է լուրջ հիվանդությունների պատճառ դառնալ, բայց ոչ բոլորին է հայտնի թե ինչու է այդպես։

Ծխելու ծեսը պարզ է ու հասարակ։

Ծխողը վառում է սիգարետը՝ հանգեցնելով  այրման կամ կրակի։

Ծխողը վառած սիգարետի միջով որոշակի քանակությամբ օդ է ներքաշում և դա անում է մի քանի անգամ,  մինչև ծխախոտաբույսի տերևներն ու թուղթն ամբողջությամբ այրվեն՝ թողնելով միայն մոխիր։

Սիգարետի այրման ընթացքում առաջանում է բարդ խառնուրդ, որը մենք անվանում ենք ծուխ։

Ի՞նչ է  պարունակում սիգարետի ծուխը:

Սիգարետի ծուխը պարունակում է ծխախոտային խառնուրդի համը, ինչպես նաև նիկոտին, որն առկա  է ծխախոտի տերևների մեջ։ Նիկոտինն առհասարակ առաջացնում է կախվածություն և զերծ չէ ռիսկերից:

Սրանք ծխի տարրերից մի քանիսն են, որ ներքաշում է ծխողը։

Միաժամանակ, այրման նույն գործընթացը, նաև արտադրում է ավելի քան 6000 քիմիկան միացություն, որոնցից մոտ 100-ը համարվում են ծխելու հետ կապված հիվանդությունների պատճառ կամ հնարավոր պատճառներ, ինչպիսիք են թոքերի քաղցկեղը, սրտանոթային հիվանդությունները և այլն։

Ի՞նչու է այրումը հանդիսանում հիմնական խնդիրը

Տարիների ընթացքում հետազոտությունների արդյունքում մշակվել են սիգարետին փոխարինող հեղափոխական այլընտրանքներ, որոնց հիմքում ընկած չէ այրման գործընթացը, ինչի շնորհիվ դրանք շատ ավելի լավ ընտրություն են, քան սիգարետ ծխելը: Դրանք են ծխախոտի տաքացման համակարգերը, էլեկտրոնային սիգարետները և այլն։

Քանի որ այս ապրանքներից և ոչ մեկը չի այրում ծխախոտը, նրանք չեն հասնում բարձր ջերմաստիճանի՝ ավելի քան 600°C, որն անհրաժեշտ է նյութը այրելու և ծուխ առաջացնելու համար:

Այս ամենի փոխարեն, դրանք արտազատում են նիկոտին պարունակող աէրոզոլ, որը պարունակում է զգալիորեն ավելի քիչ վնասակար քիմիական նյութեր, քան սիգարետի ծուխը:

Պատրաստված է Ֆիլիպ Մորրիս Արմենիա ՍՊԸ հետ համատեղ: