Որն է հորոսկոպի յուրաքանչյուր նշանի արատավոր մեղքը

Խոյ – մրցակցության մոլուցք

Ձեր ամբիցիաները ստիպում են ձեզ մրցակցել բոլորի հետ ամեն ինչում: Դուք ինքներդ ձեր հանդեպ շատ խստապահանջ եք և պարտադիր հաղթելու մոլուցք եք ձեռք բերում:

Ցուլ – հաճույքի մեղք

Դուք սիրում եք տարատեսակ հաճույքներ զգալ՝ լինի դա համեղ ուտելիք, թաշվե սավաններ, թե… Անգամ եթե սա մեղք է համարվում, դուք, միևնույն է, չեք հրաժարվի դրանից:

Երկվորյակներ – երկերեսանիություն

Դուք հաճախ իրավիճակից դրդված ստում եք, շողոքորթում: Ամեն դեպքում դա կարող է ձեզ համար բավականին օգտավետ լինել:

Խեցգետին – դավաճանություն

Դուք հակված եք դավաճանությունների, չնայած դրանից հետո դուք ունենում եք մեղքի ուժեղ զգացողություն:

Առյուծ – հպարտություն

Դուք ինքնավստահ եք, բայց ոչ ինքնահավան, պարզապես դուք շատ անկեղծ եք և չեք թաքցնում, որ շատերից առավել եք:

Կույս – բամբասկոտություն

Կարծում եք՝ արդա՞ր է քննարկել և քննադատել մարդկանց իրենց բացակայության ժամանակ, երբ իրենք չեն կարող պաշտպանվել: Իսկ դուք փորձեք նույնը նրանց դեմքին ասել, իսկ ավելի լավ է՝ զսպեք ձեր քննադատական մղումները:

Կշեռք – ցոփություն, շվայտություն

Դուք չափազանց տարված եք ընկերների հետ երեկույթների գնալով: Իհարկե, շատ լավ է ուրախ ժամանակ անցկացնելը մտերիմների հետ, սակայն հարկավոր է նաև ինչ-որ արժեքավոր բանով էլ զբաղվել:

Կարիճ – տռփանք

Դուք շատ կրքոտ և զգացական անձնավորություն եք, դրա հետ մեկտեղ դուք նաև ունեք սեփական տեսլական, թե ինչն է համարվում բարոյական, ինչը՝ ոչ: Բարեբախտաբար, ձեր հպարտությունը ձեզ թույլ չի տալիս դավաճանել ձեր զուգընկերոջը:

Աղեղնավոր – դատարկախոսություն

Դուք պարզապես սիորւմ եք հիմարություններ խոսել և ծաղրածուի դեր խաղալ ձեր ընկերական շրջապատում: Դուք կարծում եք, որ օժտված եք մեծ շնորհով:

Այծեղջյուր – ժլատություն

Ձեր ժլատությունն արտահայտվում է ֆինանսական հարցերում: Գումարի համար դուք պատրաստ եք շատ և քրտնաջան աշխատել, իսկ այ ծախսել չեք սիրում, աշխատած գումարը դիզում եք: Դե ինչ, գուցե դա այնքան էլ մեղք չէ:

Ջրհոս – անհնազանդություն

Ամենայն հավանականությամբ, դուք շատ եք հպարտանում ձեր այս մեղքով: Դուք անհնազանդություն եք ցուցաբերում կյանքի բոլոր բնագավառներում: Դուք ունեք սեփական հայացքներ և արժեքային համակարգ, ձեզ համար հեղինակություններ պարզապես գոյություն չունեն:

Ձկներ – սեփական տաղանդները չօգտագործելու մեղք

Դուք գիտեի՞ք, որ սեփական տաղանդը չօգատագործելն ու վատնելը մեղք է: Իհարկե, տաղանդը պետք է զարգացնել և դրա համար ջանք թափել, հավանաբար այդ պատճառով էլ դուք որոշում եք աչք փակել դրա վրա:

Աղբյուր՝  BlogNews.am