Իմացեք՝ ով եք դուք. Ընդամենը 4 կետ, որոնք շատ բան կպատմեն ձեր մասին

 

Կենդանակերպի նշանը շատ բան է պատմում մարդու մասին․ ինչն է նրան դուր գալիս և ինչը չի հանդուրժում, որ զուգընկերն է հարմար ընտանիք կազմելու համար և ով պարզապես նյարդեր կսղոցի։

Bestinfo.am-ը 4 կետով ձեզ կներկայացնի Կենդանակերպի յուրաքանչյուր նշանի մասին հիմնական տեղեկությունները։

Խոյовен

1․Սիրում է, երբ շատ փող ունի։ Իսկ էլ ավելի լավ կլինի, եթե գլխից դուրս փող ունենա, այդ դեպքում նա բարեկեցիկ կյանք կվարի։

2․Ատում է դանդաղաշարժ մարդկանց, որոնք ժամանակ են կորցնում դատարկ բաների վրա, երբ ավելի կարևոր գործեր կան։ Բացի դրանից, նրան ափերից հանում են այն մարդիկ, ովքեր կանխամտածված վնասում են մյուսներին։

3․Խառնվածքը՝  խոլերիկ։

4․Երջանիկ թիվը՝ 3։

 

Ցուլтелец

1․Սիրում է, երբ փոքր-քիչ ավելի հաջողակ է, քան ծանոթները։ Մի քիչ ավելի խելացի, մի կաթիլ ավելի հարուստ, ավելի սլացիկ։ Այդ դեպքում Ցուլից երջանիկ մարդ չես գտնի։

2․ Ատում է աննրբանկատությունը՝ բոլոր դրսևորումներով։ Չի սիրում ինչպես ձանձրալի, այնպես էլ չափազանց կպչուն մարդկանց։

3․Խառնվածքը՝  ֆլեգմատիկ։

4․Երջանիկ թիվը՝ 6։

 

Երկվորյականերблиз

1․Սիրում է, երբ ամեն մի օրը տարբերվում է մյուսից։ Արջամկան օրն ամենսարսափելի բանն է, որ նա կարող է պատկերացնել։ Դրա համար էլ Երկվորյակներն ամենաշատը սիրում է փոփոխություններ։

2․ Ատում է, երբ խախտում են իր անձնական տարածքը։ Հումորի զգացման բացակայությունը ևս հունից հանում է նրանց։

3․Խառնվածքը՝  սանգվինիկ։

4․Երջանիկ թիվը՝ 4։

 

Խեցգետինрак

1․Սիրում է, երբ բոլորը տանն են ու երջանիկ են։ Նրա գլխում իդեալական պատկեր է․ տան բոլոր անդամները տանն են, շուրջբոլորը հարմարավետ է ու հանդարտ, բոլորն ուրախ են ու գոհ։ Այդ դեպքում Խեցգետինն էլ է երջանիկ։

2․ Ատում է ցուցադրական շքեղությունը։ Չի հանդուրժում անկիրթ, պնդաճակատ և անտաշ մարդկանց։

3․Խառնվածքը՝  մելանխոլիկ։

4․Երջանիկ թիվը՝ 2, 22, 222 և այլն։ Միևնույն ժամանակ զուգակցվում է «երկյակի» հետ․ 27, 102, 221 և այլն։

 

Առյուծлео

1․Սիրում է հասարակական դիրքը։ Ինչքան բարձր է այդ դիրքը, այնքան նա երջանիկ է։ Առյուծներն անկեղծորեն վշտանում են, երբ շրջապատում ինչ-որ մեկն ավելի ուժեղ է, ավելի խելացի և ավելի հարուստ։

2․ Ատում է, երբ ինչ-որ մեկն աչքն է կոխում նրա սխալները։ Չի սիրում բամբասել, հետևաբար և՝ բամբասողներին։

3․Խառնվածքը՝  խոլերիկ։

4․Երջանիկ թիվը՝ 1։

 

Կույսдева

1․Սիրում է, երբ իրեն հասկանում են։ Սա այնքան էլ պարզ նշան չէ, և Կույսի համար այնքան էլ հեշտ չէ համախոհներ գտնելը։ Եթե դա նրան հաջողվի, նա անսահման երջանիկ կլինի։

2․ Ատում է համառ և մեծամիտ մարդկանց։ Ոչ մի կերպ չի կարող հաշտվել անփութության հետ։ «Լավ արա կամ ընդհանրապես մի արա»․ սա է Կույսի նշանաբանը։

3․Խառնվածքը՝  ֆլեգմատիկ։

4․Երջանիկ թիվը՝ 4։

 

Կշեռքвесы

1․Սիրում է գեղագիտական հաճույք ստանալ։ Պաշտում է, երբ շուրջբոլորը գեղեցիկ է։ Կարգուկանոն տանը, ընտիր հագուստ, իդեալական սպասքավորված ընթրիք․ ինչքան քիչ բան է պետք ուրախության համար։

2․ Ատում է, երբ փորձում են օգտագործել իրեն՝ հանուն ինչ-որ մեկի բարօրության։ Տանել չի կարողանում անտարբերությունը, հնաոճ և թափթփված մարդկանց։

3․Խառնվածքը՝  սանգվինիկ։

4․Երջանիկ թիվը՝ 6։

 

Կարիճскор

1․Սիրում է մրցակցել։ Իսկական հաճույք է զգում, երբ իր ճանապարհին հանդիպում է նույնպիսի անըմբռնելի և տարօրինակ էակի, որ դեմ կարելի է պայքարել և իհարկե, հաղթել։

2․ Ատում է երկերեսանիությունը։ Ափերից դուրս է գալիս, երբ ինչ-որ մեկն անկեղծ կարծիք է հարցնում, իսկ հետո նեղանում ճշմարտությունից։

3․Խառնվածքը՝  մելանխոլիկ։

4․Երջանիկ թիվը՝ 3։

 

Աղեղնավորстре

1․Սիրում է արկածներ։ Ցանկալի է՝ այնպիսիք, որոնց մասին կարելի է պատմել երախտապարտ ունկնդիրներին և ի պատասխան ստանալ «Ա՜յ քեզ բան» հիացական բացականչությունը։

2․ Ատում է ստոր և անազնիվ մարդկանց։ Տանել չի կարող, երբ ընկերախմբի ոգին ուրիշ մեկն է, ոչ թե՝ ինքը։

3․Խառնվածքը՝  խոլերիկ։

4․Երջանիկ թիվը՝ 5։

 

Այծեղջյուրкоз

1․Սիրում է, երբ իրեն հաջողվում է կյանքի կատարյալ ծրագիր կազմել։ Անբասիր ծրագիր, որը կարելի է կամաց-կամաց կյանքի կոչել՝ կատարված կետերը նշելով։

2․ Ատում է բացասական մարդկանց, որոնք միշտ ամեն ինչից դժգոհ են։ Չի սիրում չնախաձեռնողներին, որոնք չեն ձգտում ավելի լավը լինել։

3․Խառնվածքը՝  ֆլեգմատիկ։

4․Երջանիկ թիվը՝ 7։

 

Ջրհոսвод

1․Սիրում է պարզապես ապրել։ Ընդհանրապես միշտ երջանիկ է, որովհետև նրան երջանկության համար ոչինչ պետք չէ։ Նա ամեն ինչ ունի։

2․ Ատում է համառ, չհանդուրժող և սահմանափակ մարդկանց, որոնք անցյալ հարյուրամյակի հայացքներով են առաջնորդվում։ Չի սիրում, երբ իրեն ստիպում են ինչ-որ բան անել։

3․Խառնվածքը՝  սանգվինիկ։

4․Երջանիկ թիվը՝ 8։

 

Ձկներрыбы

1․Սիրում է զգալ, որ անհրաժեշտ է։ Ասես նրա երկրորդ շնչառությունն է բացվում, երբ հայտնվում է որևէ մեկը, ով իր ուշադրության ու խնամքի կարիքն է զգում։

2․ Ատում է սին սպասելիքները։ Չի սիրում, երբ մարդիկ շատ բան են խոստանում, բայց խոսքի տերը չեն լինում։

3․Խառնվածքը՝  մելանխոլիկ։

4․Երջանիկ թիվը՝ 9։

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am