Միլիոնատերը 150 հազար արժողությամբ իր բնակարանն անվճար ձեզ կտա, եթե ուղղակի նրան խնդրեք դրա մասին

Bestinfo.Am-ը ներկայացնում է՝

48-ամյա միլիոնատեր Մարկո Ռոբինսոնը հայտարարել էր, որ իր 120 հազար ֆունտ ստեռլինգ (շուրջ 150 հազար դոլար) արժողության երեքսենյականոց կահավորված բնակարանը միանգամայն անվճար կհանձնի որևէ ընտանիքի կամ անհատի։ Ավելին, նա պատրաստ է անգամ կատարել մասնավոր սեփականության վճարումներն այնքան ժամանակ, որքան կպահանջվի։

Ամերիկյան հեռուստաընկերություններից մեկը ծրագրում է վավերագրական ֆիլմ նկարել այս իրադարձությունների հիման վրա և հաղթողին որոշել հաջորդող 6 շաբաթվա ընթացքում։

Այսօր Մարկո Ռոբինսոնին է պատկանում 150 միավոր անշարժ գույք ամբողջ աշխարհում, նա հաջողակ բիզնեսմեն է և երջանիկ ընտանիքավոր։ Բայց տղամարդը լավ գիտի՝ ինչ բան է աղքատությունը։

«Երբ փոքր էի, մենք շատ աղքատ էինք։ Ստիպված էի քնել զբոսայգու նստարաններին։ Ես օգնություն խնդրեցի և ստացա նրանցից, ումից չէի ակնկալում։ Այդ մարդիկ օգնեցին հավատալ ինքս ինձ։ Ես չարքաշ աշխատեցի ու հասա հաջողության։ Հիմա ուզում եմ ճակատագրին պարտքս փոխհատուցել։ Ուզում եմ ինչ-որ լավ բան անել անհատույց կերպով»։

Իհարկե, շատերը կուզեին մրցույթում հաղթել։

«Մարդիկ, որոնց ես կուզեի տեսնել այդ բնակարանում, պետք է իսկապես տան ու պաշտպանության կարիք ունենան։ Հուսով եմ՝ նվերս նրանց կօգնի նորից նշանակալից զգալ,- ասում է Ռոբինսոնը,- Ուզում եմ օգնել մարդկանց, որոնք հիմա անելանելի վիճակում են, և իմ նվերը նրանց համար միակ ելքն է այդ փակ շրջանից դուրս գալու համար»։

«Հիմա այնքան էլ հեշտ չէ կացարան գտնելը։ Ես հետաքրքրվել եմ այդ խնդրով, շփվել եմ անտունների և երիտասարդ ընտանիքների հետ։ 30-ն անց մարդիկ դեռ ապրում են ծնողների հետ, քանի որ իրենց չեն կարող թույլ տալ անգամ տան համար վարկ վերցնել։ Բացի դրանից, հուսով եմ՝ իմ օրինակը կոգեշնչի մյուս հարուստներին նման մի բան անել»։

Տունն ստանալ ցանկացողները պիտի առավելագույնը 2 պարբերությամբ գրեն՝ ինչու են հատկապես իրենք արժանի նման նվերի։

 

 

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am