Եթե ձեզ զանգում են անհայտ համարից ու հարցնում․ «Դու ինձ լսո՞ւմ ես», անհապաղ անջատեք հեռախոսը։

Bestinfo.Am-ը ներկայացնում է՝

Ոստիկանությունը սմարտֆոնների բոլոր տերերին զգուշացնում է խարդախության նոր սխեմայի մասին։ Սխեման անչափ պարզունակ է։ Ձեզ զանգում են անհայտ համարից․ հաճախ խարդախների ծածկագիրը համընկնում է ձեր տեղանքի ծածկագրի հետ։ Խաբեբան ձեզ հարցնում է․«Դու ինձ լսո՞ւմ ես», և բաժանորդը սովորաբար պատասխանում է․ «Այո»։ Այդ ժամանակ չարագործը ձայնագրում է հնչած «այո»-ն և հետագայում օգտագործում կրեդիտ քարտի ձայնային հաստատման գործողություններում։

Սպառողների ամերիկյան դաշնության՝ սպառողների իրավունքների պաշտպանության գծով տնօրեն Սյուզան Գրանտը նշում է․ «Դուք ասում եք «այո»՝ դրանով կանաչ լույս տալիս այս կամ այն անօրինական գործողության իրականացմանը։ Շատերը հեռախոսով իրենց ուղղված հարցն անպատասխան թողնելը գուցե անքաղաքավարություն համարեն, բայց նման իրավիճակում լավագույն մարտավարությունը հեռախոսը առանց խոսքի անջատելն  է»։

«Ինձ լսո՞ւմ ես» արտահայտությունից բացի չարագործները կարող են նաև այլ, առաջին հայացքից սովորական թվացող հարցեր տալ, որոնց մարդիկ միանշանակ  «այո» են պատասխանում։

Օրինակ, «Դուք վճարե՞լ եք ձեր պարտքերը» կամ «Դո՞ւք եք այս բնակարանի (կամ ավտոմեքենայի) սեփականատերը»։

 

Ոստիկանությունը խորհուրդ է տալիս զգուշանակ  խարդախներից և

1․չպատասխանել անհայտ համարներից եկող զանգերին,

2․հեռախոսով անձնական բնույթի ոչ մի տեղեկություն չհաղորդել,

3․ոչ մի դեպքում հեռախոսով ծածկագիր չհաստատել,

4․ հեռախոսով անծանոթ մարդու ոչ մի հարցի չպատասխանել։

Եթե ձեզ զանգել են կասկածելի համարից, անջատեք  հեռախոսն ու անհապաղ կապվեք ոստիկանության հետ։ Եթե այնուամենայնիվ ստացել եք նման զանգեր ու պատասխանել, խորհուրդ ենք  տալիս դարձյալ ստուգել  ձեր բանկային հաշվի  հաշվեկշիռը կամ անձամբ ներկայանալ  ձեր բանկ (չմոռանալով անձնագիրն ու կրեդիտ քարտը) և ապահովության համար հատուկ դիմումով փոխել տալ բոլոր հնարավոր ծածկագրերը։

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am