Ինքնաթիռում առաջարկվող 10 ծառայություն, որոնց մասին քչերը գիտեն

Ամառ է։ Սա այն ժամանակաշրջանն է, երբ շատ մարդիկ մեկնում են արտերկիր՝ հանգստանալու։ Սակայն այդ մեկնողներից քչերը գիտեն, որ ինքնաթիռում կարող են օգտվել առաջարկվող անվճար ծառայություններից, որոնց մասին չգիտես ինչու ոչ մի տեղ գրված չէ։ Ձեզ են ներկայացնում ինքնաթիռում առաջարկվող 10 անվճար ծառայություն, որոնք ինչքան օգտակար են, այնքան էլ անհայտ։

1․ Գազավորված ըմպելիք

Առանց կաշկանդվելու բորտուղեկցորդուհուն կարող էք խնդրել բերել առկա գազավորված ըպելիքներից և բերել այնքան, ինչքան դուք կամենում էք։ Իսկ այդ ամենի համար վճարել հարկավոր չէ, քանի որ այդ ծախսերը ներառված են ձեր տոմսի արժեքի մեջ։

2․ Տաք ըմպելիքներ

Դուք միշտ կարող էք պատվիրել թեյ, սուրճ, ինչպես նաև տաք շոկոլադ և այդ ամենը կլինի լիովին անվճար։

3․ Ժամանակավոր դայակություն

Եթե ինքնաթիռում ձեր երեխայի հետ էք , ապա կարող էք խնդրել բորտուղեկցորդուհուն, որպեսզի վերջիսն հետևի ձեր երեխային։ Դա նույնպես նավճար ծառայություն է։

4․ Խոնավ անձեռոցիկներ

Յուրաքանչյուր պահի կարող էք խնդրել ձեզ խոնավ անձեռոցիկներ բերել, ինչը բորտուղեկցորդուհին կանի մեծ սիրող և անվճար։

5․ Հիգիենայի պարագաներ

Երկար թռիչքների ժամանակ դուք կարող էք անվճար ստանալ հիգենայի պարագաներ՝ ձեզ կարգի բերելու համա։

6․ Հավելյալ նախուտեստներ

Առաջարկվող նախուտեստները հիմնականում փոքր չափաբաժիններով են լինում, սակայն դա հոգ չէ, քանի որ դուք միշտ կարող էք ևս մեկ բաժին պատվիրել։

7․ Ալկոհոլ

Չնայած որ կան ընկերություններ, որտեղ ալկոհոլը վճարովի է, կան նաև այնպիսիները, որտեղ ձեզ կտարամադրեն ցանկալի խմիչքները ամբողջովին անվճար։

8․ Դեղամիջոցներ

Ինքնաթիռներում ձեզ պարտավոր են անվճար տրամադրել 1-ին օգնության համար անհրաժեշտ բոլոր պարագաները։

9․ Ինքնաթիռի թևեր երեխաների համար
Շատ ընկերություններ թռիչքի ժամանակ ձեր երեխային կտրամադրել ինքնաթիռի խաղալիք թևեր և դա կանեն անճար։

10․ ՇՇալցվաշ ջուր

Աղբյուր՝ BlogNews.am