Նա շարունակում է մահացած կնոջ գործը Նրա մոտ հայտնվում են երեխաներ, որոնք դատապարտված են մահվան․․․ Վերջին 20 տարում նրա տանը վախճանվել է տասը երեխա

Bestinfo.Am-ը ներկայացնում է՝

Լոս Անջելեսում շատերն են ճանաչում 62-ամյա Մուհամեդ Բզիկին։ Այս հաղթանդամ մորուքավորն ահարկու և անսասան է թվում, բայց խիստ արտաքինի տակ անհավատալի բարեսիրտ մարդ է թաքնված։ Ահա 20 տարի է, ինչ Մուհամեդը խնամում է անբուժելի հիվանդ  երեխաների։

Բզիկի մոտ  են ընկնում լքված ու միայնակ փոքրիկներ, որոնք ուրիշ դեպքում դանդաղ կվախճանվեին հիվանդանոցի անկողնում։ Սակայն Մուհամեդի շնորհիվ այս երեխաները կյանքում առաջին անգամ  սեր ու հոգատարություն էին զգում։

Հիվանդ երեխաների հետ այս տղամարդը սկսեց աշխատել դեռևս 1980-ականների վերջին։ Այդ օրերին Մուհամեդի կողքին քրտինք էր թափում նաև նրա  կինը՝ Դոնը։

Բայց մեկուկես տասնամյակ առաջ Բզիկը ամուրի դարձավ։

Այսօր նա իր ազնիվ գործը միայնակ է անում։

Մուհամեդը ոչ միայն որբ երեխաներով է զբաղվում։ Նրա  հարազատ որդին՝ 19-ամյա Ադամը նույնպես ամեն ինչում կախված է հորից։ Երիտասարդ հաշմանդամը տառապում է անկատար օստեոգենեզից («բյուրեղապակե մարդու» հիվանդություն), որի դեպքում մարդու ոսկորները անչափ փխրուն ու թույլ են լինում։

Հիմա Մուհամեդը հոգում է վեցամյա աղջնակի կարիքները, որը  լույս աշխարհ է եկել կաթվածահար,  կույր ու խուլուհամր։ Փոքրիկին մշտական խնամք է անհրաժեշտ։ Իսկ Բզիկը Կալիֆոռնիայում այն քչերից է, որոնք լիարժեք վկայագիր ունեն հաշմանդամ երեխաների հետ աշխատելու համար։

Փոքրիկին ծնված օրվանից  հետազոտող բժիշկը ասում է, որ նա ողջ է միայն Մուհամեդի ջանքերի շնորհիվ։ Ավելին, երեխայի կյանքում վերջապես երջանիկ  պահեր են հայտնվել։ Նման հիացական արձագանքներ լսելով՝ հասկանում ես՝ ինչու են տարեց մահմեդականին հրեշտակ անվանում։

Երբ Բզիկին հարցնում են՝ ինչու է նա այս դժվարին գործը հանձն առել,  նա պատասխանում է, որ յուրաքանչյուր երեխա ընտանիքի կարիք է զգում։ Մուհամեդին այլ պատճառ պետք  էլ չէ։ Նա տքնում է հանուն երեխաների՝ ամեն մի որդոգրած երեխայի իբրև հարազատի ընկալելով։

Բզիկի հետ աշխատելու  առիթ ունեցած բժիշկները նրան «մեծ սրտով մարդ» են անվանում։ Հենց այսպիսի տեսք ունի ճշմարիտ, ոչ շինծու հերոսությունը։

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am