Շշմեցուցիչ լուսանկար․ մորեմերկ փոքրիկը պառկած է աստիճաններին, և ոչ ոք ուշադրություն չի դարձնում նրա վրա

Bestinfo.Am-ը ներկայացնում է՝

Անպաշտպան փոքրիկը, միայնակ ու մերկ, ընկած է Մանիլայի ստորգետնյա անցումի կեղտոտ աստիճաններին։ Նրա կողքով անցնող մարդիկ ասես կույր ու խուուհամր լինեն։ Այս լուսանկարը, որ դեռ մի  քանի տարի առաջ արել է Ջ․ Լաբերինտոն Մանիլայում, սարսուռ է առաջացնում։

Լուսանկարից ակնհայտ երևում է, որ մարդկանց համար միևնույն է։ Ոչ մեկի մտքով չի անցնում ձեռք մեկնել փոքրիկին։ Նույնիսկ չեն էլ հետաքրքրվում՝ արդյո՞ք ողջ է երեխան։ Լուսանկարի հեղինակը՝ Լաբերինտոն, իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Տխուր է, որ այս օրն ենք հասել։ Մարդիկ ո՞նց կարող են այսպիսի անհոգի ու անմարդկային լինել։ Եկեք օգնենք մեր մերձավորին ու հիշենք, որ բարեգործությունը սկսում է ամեն մեկից առանձին։ Եկեք մեր սիրտը բացենք անօգնականների ու մերժվածների առաջ»։

 

 

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am