«Սրտումս կրակ է վառվում»՝ Էմիլ Գալստյանն ընտրյալ ունի

Էմիլ Գալստյանի սիրտը զբաղված է: Դերասանի ընտրյալը 22-ամյա հագուստի մոդելավորող Նանե Սարգսյանն է: BRAVO.am-ին նա ասել է, որ իրենք վաղուցվա ծանոթներ են.«Ժամանակի ընթացքում հասկացա, որ սիրում եմ նրան: Առաջին սիրո խոստովանությունն իմ կողմից է եղել: Զգացի, որ սրտումս կրակ է վառվում: Կարծում եմ՝ երկուսս էլ ճիշտ ընտրություն ենք կատարել: Մենք շատ նմանություններ ունենք: Երկուսս էլ յուրահատուկ մտածելակերպի տեր մարդիկ ենք, մաքուր ենք ու պարզ»:

Էմիլ Գալստյան

Դերասանի ստեղծագործական կյանքում նույնպես նորությունների պակաս չի զգացվում.«Գեղարվեստական նոր ֆիլմում եմ ընդգրկված: Հուլիսի 15-ին կսկսվեն նկարահանումները, իսկ դերիս մասին կխոսեմ ավելի ուշ»:

Նանե Սարգսյանը

 
Էմիլը դեռ չի հասցրել վայելել ամառային հանգիստը.«Երեւի օգոստոսին համեմատաբար հանգիստ կլինեմ ու կկարողանամ մի հետաքրքիր բան կազմակերպել»,- եզրափակել է նա:

Աղբյուրը՝ Bravo.am