Երիտասարդ մայրը նախաճաշ է գնում անտուն տղամարդուն, իսկ վերջինս նրան ապշեցուցիչ բովանդակությամբ երկտող է հանձնում

Bestinfo.Am-ը ներկայացնում է՝

Երիասարդ ուսանողուհի ու մայր Քեյսի Ֆիշերը այցելում է Dunkin’ Donuts՝ նախաճաշելու։ Սրճարանից  ոչ հեռու նստած էր փող հավաքող անտուն մի մարդ։ Որոշ ժամանակ անց տղամարդը նույնպես մտնում է հաստատություն՝ հուսալով, որ հավաքված փողով մի բան կգնի։ Քեյսին որոշում է օգնել անծանոթին ու նրա համար սուրճ և փքաբլիթ է գնում։

Աղջիկն անտուն մարդուն առաջարկում է միասին նախաճաշել։ Սկզբում Քեյսին ինքն էր փորձում խոսակցություն բացել։ Իսկ Քրիսը՝  տնանկը, անկեղծանում է ու նրան պատմում  իր կյանքից։ Հորը նա չէր ճանաչում, մայրը մահացել էր քաղցկեղից, իսկ ինքը թմրանյութերից կախվածության մեջ է ընկել, ամեն ինչ կորցրել ու հայտնվել փողոցում։

Անկեղծ զրույցից հետո Քրիսը խնդրում է Քեյսիին մի քանի վայրկյան սպասել ու ինչ-որ բան է գրում չեկին։

Քեյսին վերցնում է երկտողը ու միայն մեքենայում կարդում։ Այդ ուղերձն աղջկան ցնցում է մինչև հոգու խորքը։ Քրիսը գրել էր․ «Այսօր ես ուզում էի ինքնասպան լինել, բայց դու ստիպեցիր ինձ մտքափոխվել։ Շնորհակալ եմ քեզ, հիանալի մարդ»։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am