Նոստրադամուսի ութ կանխագուշակումները 2017 թվականի վերաբերյալց

 

Bestinfo.Am-ը ներկայացնում է՝

Բազմաթիվ մարգարեների շարքում կա մեկը, որն առ այսօր փառքի գագաթնակետին է, հակառակ այն հանգամանքի, որ նրա մահվանից անցել է շուրջ 500 տարի։ Այո, խոսքը Միշել դը Նոստրդամի՝ առավել հայտնի՝ Նոստրադամուսի մասին է։ Նա աշխարհին հայտնի է դարձել կանխագուշակությունների շնորհիվ, որոնք շարադրել է  կարճ, հաճախ թերի, անհասկանալի նախադասություններից կազմված կատրենների՝ քառյակների ձևով։ Դրանցում ֆրանսերենը միախառնված է լատիներենի և պրովանսերենի՝ իր ծննդավայրի լեզվի բառերի հետ, որոնք դժվարհասկանալի  էին նույնիսկ Նոստրադամուսի ժամանակիցների, էլ ուր մնաց՝ մեզ   համար։

Ինչևիցե, Նոստրադամուսը, որ մասնագիտությամբ բժիշկ էր, գուշակել է Հիտլերի հայտնությունը, 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողությունը, Դոնալդ  Թրամփի հաղթանակը նախագահական ընտրություններում և այլն, և այլն։

Bestinfo.am-ը ստորև ձեր ուշադրությանն  է ներկայացնում նրա կանխատեսումները 2017-ի վերաբերյալ։

1․Չինաստանի վերածնունդը

Զարգացող գերտերություն Չինաստանը 2017-ին համարձակ քայլեր կձեռնարկի՝ ներկայումս ամբողջ աշխարհում նկատվող տնտեսական անհավասարակշռության վրա ազդելու համար։ Նոստրադամուսը  ենթադրում է, որ այդ քայլերը նշանակալից հետևանքների կհանգեցնեն։

2․ Ֆինանսական ճգնաժամ Իտալիայում

Իտալիան կդառնա ֆինանսական ճգնաժամի զոհը։ Գործազրկության մակարդակն ու փոխառությունների քանակը զգալիորեն կաճեն, որի արդյունքում երկիրը կհայտնվի ԵՄ ֆինանսական ճգնաժամի «էպիկենտրոնում»։ Մեկը մյուսի հետևից բանկեր կսնանկանան։ Եվ դա միայն սառցալեռան վերին շերտն է։

3․2017-ի թեժ պատերազմները

Նոստրադամուսը կանխատեսել է գլոբալ տաքացման ու ռեսուրսների կրճատման հետ կապված, այսպես կոչված՝ «թեժ» պատերազմներ։ Բայց ամենից մեծ սպառնալիքը ահաբեկչությունը կլինի։

4․ Լատինական Ամերիկա

Նոստրադամուսի կանխատեսմամբ, այս տարի կվերասահմանվի Լատինական Ամերիկայի երկրների զարգացման մարտավարությունը։ Այդ երկրները  քաղաքացիական խռովությունների օջախ կդառանան։

 

 

5․Ամերիկայի Միացյալ Նահանգներ

Ներկայիս համաշխարհային գերտերություն ԱՄՆ-ը կկորցնի  վերահսկողությունն իր գործողությունների վրա և գլոբալ խնդիրների առումով հապճեպ որոշումներ կընդունի՝ քաղաքական գործիչների հովանավորչության, գաղափարական տարաձայնությունների և աճող անհավասարության հետևանքով։

6 Արևային էներգիայի օգտագործում

2017-ին, ըստ Նոստրադամուսի, արեգակնային էներգիան կկազմի համաշխարհային էներգետիկ պաշարների առյուծի բաժինը։ Դրա շնորհիվ ձեռնակություններն ու տնտեսությունը, ինչպես նաև բնական միջավայրը կշահեն։

7 Կոմերցիոն տիեզերական ճամփորդություններ

2017-ին տիեզերական կոմերցիոն ճամփորդություններն իրականություն կդառնան։ Սակայն ուղեծրից դուրս թռիչքների մասին դեռ վաղ է խոսելը։ Այդ ճամփորդությունների գլխավոր նպատակները կդառնան Լուսնի,  երկնաքարերի հետազոտություններն ու օգտակար հանածոների որոնումը։

8 Ռուսաստանը և Ուկրաինան

Ուկրաինան և Ռուսաստանը խաղաղության պայմանագիր կկնքեն։ Թեև զինադադարի հաստատման մանրամասները գաղտնիք կմնան։ ԱՄՆ-ը դեմ կլինի այդ պայմանագրին, իսկ Գերմանիան ու Եվրոպայի մյուս երկրները կողջունեն իրադարձությունների նման զարգացումը։

 

 

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am