Ծերուկը գտավ 95 հազար դոլար, որը նրա կինը թաքցրել էր շատ տարիներ առաջ․․․Եվ դրա վերաբերյալ անսպասելի բացատրություն լսեց

Bestinfo.Am-ը ներկայացնում է՝

Ամուսինները 60 տարի միասին էին։ Նրանք ամեն ինչ կիսում էին, խոսում ամեն ինչից։ Միմյանցից ոչ մի գաղտնիք չունեին, բացառությամբ մեկից։ Կինը պահարանի վերևի դարակում կոշիկի տուփ էր թաքցնում։ Ամուսնուն խնդրել էր տուփը երբեք չբացել և դրա մասին հարցեր չտալ։

Երկար տարիներ ամուսինը չէր էլ հի/ում այդ տուփի մասին։ Բայց մի օր կինը հիվանդացավ, ու բժիշկը հայտնեց, որ նա այլևս չի առողջանա։

Ամուսինը, փորձելով կարգի բերել կնոջ իրերը, մի քանի բան վերցրեց և տուփի հետ տարավ հիվանդանոց։ Կինը որոշեց, որ վերջապես ժամանակն է պատմելու, թե ինչ էր այսքան տարիներ թաքցնում տուփում։ Երբ բացեց տուփը, այնտեղ 2 գործած տիկնիկ և 95 հազար դոլարի չափով փողի տրցակ կային։ Ամուսինը չհավատաց աչքերին ու բղավեց․«Ի՞նչ, սա ի՞նչ է․․․»։

«Երբ մենք ամուսնացանք,- պատասխանեց պառավը,- տատիկս ինձ ասաց, որ երջանիկ ամուսնության գաղտնիքը դատարկ վեճերից խուսափելն է։

 

Նա խորհուրդ տվեց, որ ամեն անգամ ամուսնուս վրա բարկանալիս ուղղակի լռեմ ու հելունով տիկնիկ գործեմ»։

Ծերուկը հուզված էր, հազիվ էր արցունքները զսպում։ Ընդամենը երկու թանկարժեք տիկնիկ կար տուփում, ինչն ապացուցում էր, որ ամբողջ համատեղ կյանքի ընթացքում կինն ընդամենը երկու անգամ էր բարկացել իր վրա։ Երջանկությունից իրեն կորցրել էր․․․

«Սիրելիս,- ասաց նա,- ես հասկացա՝ ինչու է արկղում երկու տիկնիկ։ Իսկ ինչպե՞ս բացատրել փողի առկայությունը։ Որտեղի՞ց ես վերցրել»։

«Օ՜,- պատասխանեց կինը,- փողն ստացել եմ մնացած տիկնիկների վաճառքից»։

 

 

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am