Այս խստահայաց տղայից ամբողջ բակն էր վախենում․․․Իսկ հիմա նրան նայելով՝ վախենում են կորցնել իրենց կանանց

Bestinfo.Am-ը ներկայացնում է՝

1974-ի սեպտեմբերի 10-ին  Դոնեցկում լույս  աշխարհ եկավ  մի տղա, որին Սաշա անունով կնքեցին։ Նրա ծնողները բավական տաղանդավոր մարդիկ էին։ Օրինակ, պապիկը Դոնեցկի   երաժշտանոցի աշխատակից էր, որին գրանցել էին Գինեսի ռեկորդների գրքում՝ վեցանիշ թվերը մտքում հաշվելու բացառիկ ունակության համար։

Սաշայի մայրը՝ Լյուբով Նիկոլաևնան, քաղաքային երգչախմբի  մեներգչուհի էր։ Նա օժտված էր եզակի, բայց միանգամայն տարօրինակ տաղանդով․ նրանից կառչում էին մետաղյա իրերը։

Ապագա հռչակավոր դեմքի հայրը լքել էր ընտանիքը, երբ տղան դեռ շատ փոքր էր։ Տղային դաստիարակել են մայրն ու տատիկը, որոնք նրա համար հոգին էլ կտային։

Երևի շատերը գլխի ընկան, որ այսօր խոսքը КВН հայտնի  մասանկից և Comedy Club-ի լիազոր ներկյացուցիչ (ռեզիդենտ) Ալեքսանդր Ռևայի մասին է։

Փոքր ժամանակ Սաշան չէր տարբերվում իր հասակակցիներից։ Կարող էր ժամերով ֆուտբոլ կամ «կռիվ-կռիվ» խաղալ։ Միակ բանը, որ ծագեց Սաշայի էրվա տոհմի էստոնացի նախնիների անսովոր ազգանվան շնորհիվ, Ռյովա կով (լալկան կով) մականունն էր։

Դպրոցում պատանին  չէր մասնակցում ներկայացումների, չէր հաճախում դերասանական վարպետության դասերի։ Մի խոսքով՝ բեմից բավական հեռու էր։

Դպրոցն ավարտելուց հետո Ռևան  ընդունվեց տեխնիկում, իսկ ավելի ուշ սովորեց Դոնեցկի ազգային համալսարանի մենջմենթի ֆակուլտետում։ Դժվար է հավատալ, բայց բուհն ավարտելուց հետո Ալեքսանդրը սովորական հանքահորում էլեկտրիկի աշխատանքի ընդունվեց։

1995-ին նրա կյանքում հյատնվեց КВН-ը (Ուրախների և հնարամիտների ակումբը)։ Պարզվեց՝ Սաշան հիանալի  հումորի զգացում ունի, իսկ նրա սրամտությունները շատերին դուր են գալիս։ Մի քանի տարի անց Ռևան միանում է Կարսնոդարի «Утомленные солнцем» հավաքականին։

Հենց այս թիմի կազմում էլ Միխայիլ Գալստյանի և  թիմի մնացած անդամների հետ  Ռևան դառնում է КВН-ի բարձրագույն լիգայի չեմպիոն։

Այդ հաջողությունից հետո նրան հրավիրում են այն ժամանակ դեռ նորաստեղծ Comedy Club նախագիծ, որտեղ էլ Ալեքսանդրին սպասվում էր իսկական փառքը։ Նա դառնում է ակումբի սեքս-խորհրդանիշ և հանրահյատ դերասաններից մեկը։

Հենց Comedy Club-ում է երևան գալիս Արտուր Պիրոժկովի անմոռանալի կերպարը։ Այս կերպարն այնքան սրտամոտ եղավ հանդիսատեսին (հատկապես՝ կանանց), որ երբեմն թվում է՝ նա ավելի ճանաչված է, քան  ինքը՝  Ալեքսանդրը։

Պիրոժկովի կերպարում Ռևան տեսահոլովակներ է նկարահանում և համերգներ տալիս։ Այդ մաչոն անասելի  ժողովրդականություն է վայելում։

Ինչ վերաբերում է անձնական կյանքին, Ռևան այդ առումով չի դժգոհում ճակատագրից։ 2004-ին նա ծանոթանում է սքանչելի Անժելիկայի հետ, որը նվաճում է Ալեքսանդրի սիրտը։ Երեք տարի անց նրանք ամուսնանում են։ Զույգն այժմ երկու դուստր ունի՝ Ալիսան և Ամելիան։

Ռևան ասում է, որ Անժելիկային հանդիպելուց առաջ մտքով չէր էլ անցնում, որ ինքն ընդունակ է ամուսին ու հայր լինել։ Իսկ հիմա  նա երազում է տղա ունենալ։

Ներկայումս Ալեքսանդր Ռևան աշխատում է «Թեթև վարքի տատիկը» նոր նախագծի վրա, որտեղ նկարահանվում է գլխավոր դերերից մեկում  և միաժամանակ նախագծի պրոդյուսերն է։

Եթե հումորը երկարացնում  է կյանքը, ուրեմն Ալեքսանդր Ռևան իսկական դարմանող է։ Չէ՞ որ նրա մանրապատումները երկար տարիներ ծիծաղեցնում է մարդկանց։ Հենց միայն դրա համար նա արժանի է երախտագիտության։

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am