Կինը զուգարանի թուղթը իջեցրեց եռացող ջրով կաթսայի մեջ․․․Պատճառն ուղղակի ապշեցուցիչ էր

Bestinfo.Am-ը ներկայացնում է՝

Ռազմածովային ուժերի նախկին սպա Ամբեր Միլսը առողջական պատճառներով ստիպված էր եղել պաշտոնաթող լինել։ Նրան հետազոտելիս ախտորոշել են ցրված կարծրախտ (սկլերոզ)։ Ամբերն ընկնում է խոր դեպրեսիայի մեջ։

Սակայն մի օր նա իմանում է ինչ-որ մրցույթի մասին, որի պայմաններից մեկը զուգարանի թուղթն օգտագործելու ստեղծագործական մոտեցումն էր։

Կնոջ գլխում հիանալի միտք է ծնվում։ Նրա մտահղացումն իսկապես կցնցի ձեզ։ Ամբերն իր յուրաքանչյուր ստեղծագործության, այդ թվում վերջինի՝ հարսանեկան զգեստի վրա վեց ժամ է ծախսում։

Այս տքնաջան աշխատանքն օգնում է նախկին ծովային սպային  մոռանալ հիվանդության մասին։ Նրա երեխաները նույնպես սիրում են հետևել մորը՝ իր նախագծերի վրա աշխատելիս։

Ամբերը հիմնականում զուգարանի ավանդական սպիտակ թղթի հետ օգտագործում է 1970-ականների վարդագույն թուղթը,  ինչպես նաև սոսինձ, ժապավեններ, ասեղներ և այլն։

Նա եփում է զուգարանի թուղթը, մի քիչ սոսինձ է ավելացնում ու սկսում իր նախագծերը կյանքի կոչել։

Սա իսկապես կարելի է ծանր գործընթաց անվանել, բայց Ամբերը վիթխարի բավականություն է ստանում իր աշխատանքից։

Նշենք նաև, որ այդ մրցույթում Ամբերը գրավել է 3-րդ տեղը։ Բայց հաղթանակը նրան պետք չէր։

 

 

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am