25 տարեկանում ԱՅՍ երիտասարդ գեղեցկուհին անհետ կորավ. Այն, ինչ գտավ ոստիկանությունն նրա մոր պահարանում 25 տարի անց, պարզապես սահմրկեցուցիչ է. ՖՈՏՈ

Bestinfo.Am-ը ներկայացնում է՝

Այ քեզ՝ կմախքներ պահարանում․․․ 25 տարեկանում երիտասարդ գեղեցկուհին անհետ կորավ։ Ահա թե ոստիկանությունն ինչ գտավ նրա մոր մոտ քառորդ դար անց

1876-ին 25-ամյա Բլանշ Մոնյեն պարզապես Փարիզի բարձրաշխարհիկ կյանքը պաշտող գեղեցկուհիներից մեկն էր։ Մայրը ցանկանում էր անհապաղ ամուսնացնել նրան, այնպես որ աղջիկն օրերն անց էր կացնում արժանավոր փեսացուի որոնումներով։ Երիտասարդ բարձրաշխարհիկ առյուծի ծանոթները քիչ չզարմացան, երբ նա անսպասելիորեն անհետացավ։

Ընկերներից ոչ մեկն այլևս չտեսավ Բլանշին։ Կորած աղջկա մայրն ու եղբայրը որոշ ժամանակ սուգ պահեցին, բայց նրանց կյանքը կամաց-կամաց սովորական հունի մեջ մտավ։ Թվում էր, թե գեղեցկուհու անհետացման գաղտնիքն այդպես էլ չլուծված կմնա։

Հետագայում պարզվեց, որ ամեն ինչի պատճառը Բլանշի անսպասելի սիրահարությունն էր։ Աղջկա սիրտը գրավել էր տարեց, սնանկացած իրավաբանը։

Մոնյեյի մայրը կտրականապես դեմ էր նման մեզալյանսի։ Սակայն ինքնասածի գեղեցկուհին վճռել էր ամուսնանալ իր ընտրյալի հետ։

1901-ի մայիսի 23-ին, Բլանշի անհետացումից 25 տարի անց, Փարիզի ոստիկանությունն անանուն նամակ ստացավ։ Դրա հեղինակը հաղորդում էր, որ աղջիկն այդ ամբողջ ժամանակ բանտարկված է եղել սեփական տանը։

Օրենքի պահապանները խուզարկեցին Մոնյեյի տունը և փակ ձեղնահարկ հայտնաբերեցին, որտեղից գարշահոտություն էր գալիս։ Կողպեքը հանելով՝ ոստիկանները սարսափած հետ քաշվեցին։

Պարզվեց՝ անանուն բարեկամը չէր սխալվել։ Մայրն իրոք քառորդ դար դստերը փակել էր պինդ փակած մութ ձեղնահարկում։

Նախկին գեղեցկուհու նիհարած մարմինը 25 կիլոգրամից քիչ էր կշռում։ Սենյակի հատակը պատված էր սննդի մնացորդներով և արտաթորանքով, իսկ փտած ներքնակին միջատներ էին վխտում։

Դժբախտի մորը՝ հայտնի բարեգործին, անմիջապես ձերբակալեցին։ Խոստովանելով իր չարագործությունը՝ տարեց կինը հիվանդացավ և 15 օր անց մահացավ բանտում։

Տուժածի եղբայրը, որին ոչ պակաս լուրջ մեղադրանքներ էին ներկայացրել, կարողացավ ջրից չոր դուրս գալ։ Իսկ խեղճ գերուհին հոգեբուժարանի հիվանդ դարձավ։ Նրա հոգեկան աշխարհն այդպես էլ չվերականգնվեց։ Մայրը, որի համար անթույլատրելի էր սոցիալապես անհավասար ամուսնությունը, անհնազանդ դստերը շարունակում էր պատժել անգամ նրա սիրեցյալի մահից տարիներ անց։ Սեփական մոր ձեռքով խեղված կինը մահացավ 1913-ին, հոգեբուժարանում։ Լավ է գոնե, որ կյանքի վերջին 12 տարին նա անցկացրեց մարդկանց  մեջ, մաքուր հիվանդասենյակում։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am