Մեկ գիշերն այս հյուրանոցում արժե շուրջ 15 հազար դոլար Շատ թանկ է, այնպես չէ՞։ Բայց բացեք այդ հոթելի համարի դուռը

Bestinfo.Am-ը ներկայացնում է՝

Ոզածդ ցանկություն հնարավոր է իրականացնել, միայն պիտի շատ ուժգին ցանկանալ։ Այսպես, ով վաղուց երազել է ապրել ստորջրյա  աշխարհում, նրա երազանքը իրականացնելը  րոպեների հարց է։

Ֆիջի կղզում 2011-ից գործում է հյուրանոց,  որը հրավիրում է բոլոր ցանկացողներին։  Այս հյուրանոցը գրեթե ոչնչով չի տարբերվում աշխարհի մյուս հյուրանոցներից․  այստեղ կան բազմաթիվ համարներ, շքեղ ու հարմարավետ մահճակալներ,  թագավորական ընդարձակ սրահներ, խաղահրապարակներ և այն ամենը, ինչով կարելի է գրավել հաճախորդների ուշադրությունը՝  հյուրանոցում անցկացված նրա օրերը հետաքրքիր ու բովանդակալից դարձնելու համար։ Միայն մի տաբերությամբ․սա 15 մետր խորության վրա կառուցված ստորջրյա հյուրանոց է։

Եթե հետաքրքրեց, կարող ենք միասին ուղևորվել Պոսեյդոնի ապարանք, որտեղ ձեր հարևանությամբ, հաստ ապակուց անդին ձկներից բացի լողում են ծովային եզակի կենդանիներ։

Հյուրանոցում համարները շատ ինքնատիպ՝ պատիճային դասավորություն ունեն։ Դա  հյուրանոցին պերճաշուք տեսք է հաղորդում և միաժամանակ ստիպում անհանգստանալ բոլոր հանգստացողների  ապահովության  համար։

Առաջին հազար հյուրերը, որոնք խիզախել են  ապրել այս արտասովոր հյուրանոցում,  կարող են պարծենալ․ նրանց անունները փորագրված են հյուրանոցի մոտ՝ ծովափին  և ջրի մեջ տեղադրված վիթխարի ապակիներին։

Ստորջրյա հյուրանոցում  բնակվելու ցանկություն արտահայտածներին 100% անվտանգության երաշխիքներ են տրվում։ Այստեղ ամեն ինչ պատրաստված է հատուկ նյութից,  որը իսկական  վարագույրի պես քողարկում է համարների ներսում կատարվողը։

Անվտագության հատուկ համակարգը վերահսկում է ճնշման մակարդակը։ Հյուրերը զերծ են այն ամենից, ինչը կարող է գլխացավ առաջացնել  կամ բարձրացնել  նրանց մարմնի ջերմությունը։

Ի թիվս այլ հարմարությունների, ստորջրյա հյուրանոցի եկեղեցում սպասում են նաև նորապսակների, որոնք  դեմ չեն այս արտառոց պայմաններում միմյանց հավատարմության երդում  տալ։

Հյուրանոցում կան հարմարավետ  մահճակալներ, հարուստ գրադարան, Wi-fi և այլն։ Ամեն մի համարում  կա մինի բար, վիթխարի հեռուստացույց, երաժշտական կենտրոն, ջակուզի և ՍՊԱ ցնցուղ։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am