Հայտնաբերվել է աղջիկ մաուգլի, որին դաստիարակել է կապիկների խումբը․ տեսարանը թույլ նյարդեր ունեցողների համար չէ

Bestinfo.Am-ը ներկայացնում է՝

Հնդկաստանում հայտնաբերել են 8-ամյա աղջնակի, որն ապրել է կապիկների խմբի հետ և քայլել ու խոսել չգիտի։

Իշխանությունները, հանձին տեղական ոստիկանության,պնդում են, որ փոքրիկն իրեն ավելի հարմարավետ է զգում Կատարնիագատ տեղանքում՝ Նեպալի հետ սահմանի մոտ։

Երեխան, որ մարդկանց հետ միայն ճիչերով էր հաղորդակցվում  և շարժվում էր չորեքթաթ, հայտնաբերվել է Հնդկաստանի հյուսիսում, Բահրեյն քաղաքի մերձակայքի հեռավոր արգելավայրերից մեկում։

Նա, հասկանալի պատճառներով, առայժմ զուրկ է խոսելու ունակությունից։ Բղավում է վայրի գազանիկի պես ու թույլ չի տալիս, որ մարդիկ իրեն դիպչեն։

Նրան արդեն հասցրել են անվանել «աղջիկ մաուգլի»՝ համեմատեով Ռեդյարդ Քիփլինգի «Ջունգլիների գրքի»՝ գայլերի ոհմակում մեծացած տղայի հետ (թերևս ավելի դիպուկ կլիներ, եթե անվանեին՝ աղջիկ տարզան՝ ըստ Էդգար Ռայս Բերոուզի «Տարզանը կապիկների երեխա» (Tarzan of the Apes) մատենաշարի)։

Բայց դա գրողի երևակայության արդյունքն էր, իսկ տվյալ դեպքում խոսքն իրական, դժբախտ հանգամանքների բերումով խեղված ճակատագրի արժանացած երեխային է վերաբերում, և արդեն կարևոր չէ՝ ինչի կամ ում հետ են համեմատում։ Կարևորն այն է, որ երեխային կարողանան վերադարձնել մարդկանց աշխարհ ու շրջապատել ջերմությամբ՝ երբեմնի մարդկային անուշադրությունը դույզն-ինչ փոխհատուցելու համար։

Սա  գիտությանը հայտնի առաջին դեպքը չէ, և ցավոք, նման զարհուրելի պայմաններում ողջ մնացած երեխաները անհամենատ տարբերվել են իրենց հասակակիցներից․ ոտքերի ու ձեռքերի հոդերն ու ջլերը կրճատվել ու ձևափոխվել են։ Նման երեխաներին դուր չէին գալիս մարդկանց հետ շփումները, փոխարենը նրանց լսողությունը, հոտառությունն ու տեսողությունը բացառիկ զարգացած էին։

Այժմ ոստիկանությունը փորձում է պարզել՝ ովքեր են երեխայի ծնողները, և ինչպես է նա միայնակ հայտնվել անտառում։

«Նա իրեն գազանիկի պես էր պահում վազում էր չորեքթաթ ու ուտում անմիջապես հատակից՝ բերանով»,- պատմում է բժիշկ Դ․ Կ․ Սինգխը՝ պետական հիվանդանոցի տնօրենը։ Թեև այժմ արդեն աղջնակը սկսել է քայլել և ձեռքերով ուտել։

«Նա դեռ չի կարողանում խոսել, բայց հասկանում է այն ամենն, ինչ նրան ասում եք և նույնիսկ ժպտում է»,- ասում է բժիշկ Սինգխը։

Նշվում է, որ աղջկան գտել են դեռ ապրիլին, սակայն լրատվամիջոցները նրա մասին միայն հիմա են տեղեկացել։

Արդեն հայտնաբերվել են նաև երեխայի ծնողները։ Նրանք պնդում են, որ իրենց փոքրիկ աղջկա լուսանկարը տեսել են թերթերում։

«Աչքներիս չէինք հավատում։ Մեր դուստրը մեզնից փախել էր շուկայում հրմշտոցի ժամանակ։ Դրանից հետո ոչ մի լուր չունեինք նրանից»,- պատմում են 45-ամյա Ռամազան Ալի Շահը և նրա 35-ամյա կինը՝ Նազման։ Շահն ավելացնում է նաև, որ երեխայի անունը Ալիզա է, նա 10 տարեկան է։

Հոր խոսքերով՝ աղջիկը հոգեկան խանգարում ունի և փախել է այն պահին, երբ ծնողները նրա համար դեղեր գնելիս են եղել։ Հնդկացին սրտնեղել է, որ տեղի ոստիկանությունը գործնականում ոչինչ չի արել Ալիզային գտնելու համար։ Ներկա պահին Շահն ու կինը պետք է արյան անալիզ հանձնեն, որպեսզի ապացուցեն, որ անտառում գտնված աղջիկն իրոք իրենց դուստրն է։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am