Առաջին հայացքից սա սովորական լուսանկար է։ Երանի իմանայիք՝ այս եղբայրն ինչպես վարվեց քրոջ հետ մի քանի ժամից

Ծնողների բաժանումը երեխաների վրա միշտ ցավագին է  անդրադառնում։ Նույնն էլ տեղի ունեցավ այս ընտանիքում։ Հոր բացակայությանը բոլորովին չի դիմանում 6-ամյա աղջնակը՝ Նուրը։ Լավ  էր գոնե, որ Նուրի հոգատար ավագ եղբայրը՝ Մուհամեդը, հնարավոր բոլոր միջոցներով ջանում  է բովանդակալից դարձնել փոքր քրոջ կյանքը։

Իսկ վերջերս, այս երեխաների անսովոր արարքի շնորհիվ, ընտանիքի մասին իմացավ ամբողջ աշխարհը։

Նուրի դպրոցում որոշեցին համեստ պարահանդես անցկացնել։ Ամեն ինչ հիանալի  կլիներ, բայց երեկույթի մեխը պիտի դառնար հայրերի պարն իրենց դուստրերի հետ։

Եվ այստեղ 17-ամյա Մուհամեդն իրավիճակն իր ձեռքը վերցրեց։ Բնականաբար, նա տեսել էր՝ ինչպես է ընկճվել Նուրը՝ իմանալով այդ նորությունը, և մի բան էր մտահղացել։ Պատանին իր ձեռքով քրոջ համար ընտրում է ամենագեղեցիկ զգեստը, իսկ հետո նրան ուղեկցում է պարահանդես՝  հոր փոխարեն։

Ավելի լավ բան անհնար էր մտահղանալ։ Քույրը երջանկությունից յոթերորդ  երկնքում էր և հպարտությունից  փայլում էր։ Բնական է։ Ուրիշ էլ ո՞վ կարող էր հպարտանալ նման հոգատար ու հնարամիտ եղբայր ունենալու համար։ Երեկույթը շուքով անցավ։ Եղբայրը ոչ մի վայրկյան չի լքում քրոջը, իսկ երբ մրցույթը սկսվեց, նրա համար նույնիսկ մեծ տուփով կոնֆետ շահեց։

Այս հրաշալի զույգն ամբողջ երեկույթի ընթացքում բոլորի ուշադրության կենտրոնում էր։ Իսկ երբ հարկ եղավ ընտրել երեկույթի լավագույն հայրիկին, հաղթանակը շնորհեցին․․․ Իրավացի եք՝ Մուհամեդին։ Պատանին անգամ շփոթվեց։ Չէ՞ որ դահլիճում  շատ հայրեր կային։

Իսկ փոքրիկ Նուրը շլացնում էր իր անկեղծ ժպիտով․ իրադարձությունը, որ նրա համար կարող էր տխուր ավարտ ունենալ, ավելի շատ հպարտության առիթ տվեց երեխային ու երջանկացրեց նրան։

Այս լուսանկարը քույր ու եղբորը միշտ կհիշեցնի այդ անսովոր տոնախմբության մասին։ Երեխաների մայրը՝ Սադիան, խոստովանել է, որ անսահմանորեն հպարտանում է իր 17-ամյա տղայով։ Երբ դեպքին անդրադարձան զանգվածային լրատվամիջոցները, սոցցանցերի միլիոնավոր օգտատերեր ողջունեցին տղայի արարքը։

Նուրի բախտն, անշուշտ, բերել է եղբոր հարցում։ Չէ՞ որ Մուհամեդը Նուրին ստիպել էր, որ նա իրեն պարահանդեսի իսկական թագուհի զգա։ Այնինչ որքան տխուր կլիներ, եթե Մուհամեդը նման որոշում չընդուներ։ Հետաքրքիր է՝ այս պատմությունը լսելով՝ ինչ զգացողություններ է ունեցել երեխաներին ու նրանց մորը լքած հայրը։