Ում կտրականապես չի կարելի ոսկե զարդեր օգտագործել Ձեր առողջությունը վտանգի մի ենթարկեք

Bestinfo.Am-ը ներկայացնում է՝

Զարդերը կարևոր դեր են խաղում մեր կյանքում։ Թանկարժեք զարդերը կարող ենք իբրև նվեր մատուցել։ Դրանք օգնում են ընդգծել մեր բարեկեցությունը, իսկ կանանց՝ նրբագեղ լեդիի կերպար հաղորդում։

Թանկարժեք մետաղներից այսօր ամենամեծ ժողովրդականությունը ոսկին է վայելում։ Այս գեղեցիկ ազնիվ մետաղի հետ բազում իրադարձություններ ու լեգենդներ են կապում։

Մի ժամանակ ոսկե զարդեր հպարտությամբ օգտագործում էր իրեն հարգող ամեն մի տիկին։ Մինչդեռ մեր օրերում դրանք իրեն կարող է թույլ տալ ցանկացած օրիորդ։ Շատ կանայք այսօր ամուսնական ոսկե մատանիներ, շղթաներ, ականջօղեր ու ապարանջաններ են օգտագործում՝ չկասկածելով անգամ՝ ինչ վտանգի են ենթարկում սեփական առողջությունը։

«Էքստրասենսների ճակատամարտ» հաղորդման մասնակից Ելենա Յասևիչի կարծիքով, ոսկե զարդեր բոլորին չէ, որ  կարելի օգտագործել։  Հակառակ ոսկու մի շարք օգտակար հատկություններին՝ այդ մետաղն օժտված է բազաթիվ բացասական ազդեցություններով։

Ո՞ւմ է հակացուցված ոսկե զարդեր օգտագործելը

Ելենան ոսկե զարդեր օգտագործել խորհուրդ չի տալիս մարդկանց, որոնք հաճախ են ենթարկվում սթրեսների, ապրում են խոշոր մեգապոլիսներում և ակտիվ կենսակերպ ունեն։ Նման մարդկանց կյանքում ոսկին բացասական ազդեցություն է ունենում և լրացուցիչ գրգռիչ դառնում։ Փաստորեն, եթե հավատալու լինենք Ելենային, ամեն օր սթերսային իրավիճակներում հայտնվող և արտաքին գործոնների ազդեցությանը ենթարկվող մարդը ոսկուց միայն վնաս է ստանում։ Ոսկե զարդերի օգտագործումը նյարդային համակարգի խնդիրներ կարող է առաջացնել, ինչը կարող է հանգեցնել երկարատև դեպրեսիայի, նյարդային խանգարումների ու մշտական սթրեսների։

Ելենա Յասևիչը խորհուրդ է տալիս  ոսկե զարդեր օգտագործել նրանց, ովքեր կյանքում առանձնապես ակտիվ չեն, իրադաձություններով ու հուզական պահերով հարուստ չեն։ Ոսկին հաջողություն է ձգում իր կողմը և ուժ է հաղորդում նրանց, ովքեր միապաղաղ ու հանգիստ կյանք են վարում։

Ինչո՞ւ չի կարելի ոսկին արծաթի հետ օգտագործել

Թանկարժեք զարդեր օգտագործողները հաճախ մի կոպիտ սխալ են թույլ տալիս․ ոսկե զարդերը համատեղում են արծաթե զարդերի հետ։ Ելենա Յասևիչի կարծիքով, այդ սովորությունը կարող է վերջանալ էներգիայի ավելցուկով և հանգեցնել բացասական հետևանքների։ Այն դեպքում, երբ ոսկին էներգիայի, հզորության և ուժի աղբյուր է, ձգտումների ու ցանկությունների խթանիչ, արծաթն, ընդհակառակը, մարդուն ավելի հանդարտ, ներդաշնակ ու հավասարակշված է դարձնում։ Դրա համար էլ, երբ այդ երկու մետաղները համատեղում են, որոշակի աններդաշնակություն է տեղի ունենում։ Մարդու մեջ միախառնվում են երկու բևեռային էներգիա, ինչը հանգեցնում է լիակատար քաոսի։

Ոսկին ու արծաթը միասին օգտագործելը խստիվ հակացուցված է նաև այն առումով, որ դա կարող է հարուցել զանազան հիվանդություններ, գործերում անհաջողություն և տրամադրության հաճախակի փոփոխություն։  Էքստրասենսը խորհուրդ է տալիս պատասխանատվությամբ վերաբերվել զարդեր կրելուն և ընտրել սոսկ նրանք, որոնք ներդաշնակում են  ձեր կենսակերպին ու խառնվածքին։ Միայն նման դեպքերում զարդերը մարդուն երջանկություն ու հաջողություն կապահովեն։

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am