Բրիտանացի ուսանողուհին Nestle-ից պահանջել է ցմահ իրեն մատակարարել KitKat


Բրիտանացի ուսանողուհի Սաիմա Ահմադը Nestle-ից պահանջել է մինչև կյանքի վերջը իրեն մատակարարել KitKat շոկոլադի բատոններ, քանի որ իր կողմից գնված 8 փաթեթներից և ոչ մեկում վաֆլի չի եղել: Միայն դատարկ շոկոլադ։ Այդ մասին հայտնում է The Daily Mail-ը:
Լոնդոնի Քինգս քոլեջի իրավաբանական ֆակուլտետի երկրորդ կուրսի 20-ամյա ուսանողուհու խոսքով՝ նա անցյալ տարվա դեկտեմբերին 2 ֆունտ ստերլինգով ձեռք է բերել անորակ շոկոլադների փաթեթ: Ահմադը նշել է, որ միայն KitKat-ում են գովազդում «շոկոլադի և վաֆլիի եզակի համադրություն», ինչի երկրպագուն է ինքը:

Նա նշել է, որ ինքը «կորցրել է հավատը Nestle-ի հանդեպ և կրել ֆինանսական ու բարոյական վնաս»՝ սպառնալով իր պահանջները չկատարելու դեպքում դիմել «իրավաբանական միջոցների»:

Favourite: Miss Ahmad said that even if the company gives her a lifetime supply, she will never get bored of the bars

Waferless: None of the bars in the pack had wafer inside. In the letter to Nestle, she wrote: Clearly, if I wanted to purchase a confectionary item that is purely chocolate, I would have purchased a bar of Galaxy