Երեք կանոն, որոնք կպաշտպանեն քո կյանքի երջանկությունը: Այս կանոններն արժե տպել ու կախել տեսանելի տեղում

Bestinfo.Am-ը ներկայացնում է՝

Երբեմն պատահում է՝ բախումներ ենք ունենում հարազատների հետ։ Ահավոր հոգնածություն ենք զգում, ու մեզ թվում է՝ հարազատ մարդիկ ուզում են մեզ խոցել ու վիրավորել։ Մեզ տանջված ու ճնշված ենք զգում։

Մեր բոլոր դժբախտությունները, տկարությունները, վիշտը, վատ ինքնազգացողությունը, չարացածությունն ու սեփական կյանքից դժգոհությունը մեր մտքերի ու արարքների հետևանքն են։ Մենք հաճախ մոռանում ենք ամենակարևորի մասին, ուժերը ջլատում կենցաղային մանրուքների վրա, այնինչ գլխավորը ինքդ քեզ հետ ներդաշնակ ապրելն է։

Մի անգամ տարեց իմաստունն ասաց, որ միայն երեք բան կա, որոնց վրա, ըստ էության կառուցված է մեր կյանքը։ Հենց 3 թիվն էլ սրբազան նշանակություն ունի գործնականում աշխարհի բոլոր կրոններում ու մշակույթներում։

3 բանի ոսկե կանոնը բացահայտում է հավերժական արժեքների էությունը, որոնք իրենց հերթին մեր տիեզերքի էությունն են։

Հավատարիմ մնալով դրան՝ դուք իմանում եք երջանկության գաղտնիքը և տեսնում՝ ինչպես է աստիճանաբար կյանքը կանոնավորվում։

 

Արևելյան իմաստնություն

 

3 բանի ոսկե կանոնը

  1. Երեք բան երբեք չեն վերադառնում․ժամանակը, բառերն ու ընձեռված հնարավորությունը։

2. Երեք բան երբեք չարժե կորցնել․հանդարտությունը, հույսն ու պատիվը։

3. Երեք բան առավել արժեքավոր են կյանքում․սերը, համոզմունքները, վստահությունը։

4. Երեք բան կյանքում անհուսալի են․իշխանությունը, հաջողությունը և ունեցվածքը։

5. Երեք բան են բնորոշում մարդուն․աշխատանքը, ազնվությունն ու նվաճումները։

6. Երեք բան են կործանում մարդուն․խմիչքը, գոռոզությունն ու չարությունը։

7. Երեք բան ամենից դժվար է արտասանել․«Սիրում եմ քեզ», «Ներիր» և «Օգնիր ինձ»։

 

 

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am