Այս կինը մինչև հղիության 41-րդ շաբաթը բժշկի չէր դիմել, մինչև որ ՏԱՐՕՐԻՆԱԿ բան կատարվեց

Bestinfo.Am-ը ներկայացնում է՝

2017-ի մարտին 31-ամյա կինը Ռուսաստանի Բառնաուլ քաղաքի հիվանդանոց գնաց։ Նա արդեն հղիության 41-րդ շաբաթում էր ու պարզապես ցանկանում էր բժիշկներից իմանալ՝ առո՞ղջ է իր երեխան։ Ու հազիվ թե երբևէ մոռանա այն, ինչ պատահեց հետո։

Կինը բժիշկներին խոստովանեց, որ հղիության ընթացքում ոչ մի հետազոտություն չի անցել։ Ասաց նաև, որ չի վստահում բժիշկներին ու թերահավատորեն է վերաբերվում ավանդական բժշկությանը։

Սակայն երբ 41 շաբաթ անց դեռևս երկունքի ցավերը չեն սկսվել, որոշել է դիմել բժիշկներին։ Մանրամասն հետազոտելուց հետո բժիշկները չհավատացին աչքերին։ Երեխան մեծացել էր ոչ թե մոր արգանդում, այլ որովայնախոռոչում։ Սա արտաարգանդային հղիության հազվադեպ ձևերից է։ Նման հղիության դեպքում պտղի ապրելու հավանականությունը ծայրահեղ փոքր է, բայց հազվագյուտ դեպքերում երեխան կարող է առողջ ծնվել։

 

Բժիշկներն անհապաղ կնոջը վիրահատության նախապատրաստեցին։ Արտաարգանդային հղիությունը մեծապես ռիսկային ու վտանգավոր է առաջին հերթին երեխայի համար։ Ամբողջ աշխարհում հայտնի է գեթ 10 դեպք, երբ երեխան առողջ է ծնվել։

Երեխային որովայնախոռոչից առավել անվտանգ ազատելու համար կեսարյան հատում արվեց։ Այս բարդ իրավիճակում մայրն էլ, երեխան էլ մեծագույն ռիսկի են ենթարկվում։ Ընկերքի հեռացումը կարող է հանգեցնել անվերահսկելի արնահոսության, ինչի դեպքում անգամ մահվան սպառնալիք կա։

Վիրահատությունը տևեց ընդհանուր առմամբ 2 ժամ։ Երբ բժիշկները մոր փորից հանեցին պտղապարկը, նրանք իսկական հրաշքի ականատես դարձան։ Աղջիկը ոչ միայն շնչում էր, այլև լիովին ձևավորված էր, առողջ ու շուրջ 4 կգ էր կշռում։ Հպարտ մայրիկը որոշեց երեխային հատուկ անուն տալ․ Վերոնիկա, որը նշանակում է «հաղթող»։

Այս զարմանալի պատմությունն արագ տարածվեց երկրով մեկ։ Ռեպորտաժներից մեկը կարող եք դիտել տեսահոլովակով։

Առայժմ Վերոնիկան բնականաբար չի գիտակցում՝ իր բախտն ինչպես է բերել։ Մոր խոսքերով՝ ապրելու նրա հնարավորությունը 625-ից 1-ն էր։ Մյուս կողմից, այժմ երջանիկ մայրը գիտի՝ ոնց իր բախտը բերեց։ Հարցազրույցում կինը խոստացավ, որ նոր հղիության դեպքում անպայման իսկույն բժշկի կգնա։ Բժշկության հանդեպ երիտասարդ մոր վերաբերմունքը լիովին փոխվել է որակավորված մասնագետների հմուտ աշխատանքի շնորհիվ, որոնք, անկախ բոլոր դժվարություններից, նրա դստերը կարողացան լույս աշխարհ հանել։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am