Կուբայում քաղցկեղի դեմ պատվաստանյութ են հայտնաբերել, որի շնորհիվ ավելի քան 4000 մարդ է ապաքինվել

Bestinfo.Amը ներկայացնում է՝

Անհավատալի է

Քաղցկեղը մեր ժամանակների ամենալայն տարածված մահացու հիվանդությունն է։ Ցավոք առ այսօր գիտնականներին չի հաջողվել գտնել դրա դեմ դեղամիջոցը։ Կան բազմաթիվ գիտնականներ, որոնք իրենց կյանքը նվիրել են դեղորայքի ստեղծմանը։ Դրան զուգահեռ գոյություն ունեն բազմաթիվ հեռանկարային բնական այլընտրանքներ, որոնք ընդունակ են ապագայում փոխարինել քիմիաթերապիային և  ճառագայթային թերապիային։

Վերջին օրինակը Կուբայում անցկացված հետազոտությունն է, որտեղ գիտնականների խումբը  սահմանափակ բյուջեով կարողացել է մշակել  քաղցկեղի դեմ պատվաստանյութ։ Այդ պատաստանյութի օգնությամբ  բժիշկները ավելի քան 4000 ծանր հիվանդ են բուժել։

Գիտական համքարությունը տպավորված է կուբայական հայտնագործությամբ, և շատ բժիշկներ պնդում են, որ քաղցկեղի դեմ բուժամիջոցն արդեն հայտնաբերված է։

Պատվաստանյութն անհավանական արդյունքներ ցույց տվեց  նույնիսկ քաղցկեղի ուշ փուլերի համար։

Պատվաստանյութի գոյության գաղտնիքը հանրության սեփականությունն է դարձել  16 տարվա ինտենսիվ հետազոտությունների արդյունքում և ոչ մի կողմնակի ազդեցություն չունի։ Ավելի տպավորիչ է այն փաստը, որ այդ հրաշք դեղամիջոցը է հաջողվել է ստեղծել ոչ թե ինչ-որ գերտերության կամ  դեղագործական հսկայի, այլ Կուբայի նման երկրում։

Պատվաստանյութը ներգործում է՝ գրոհելով ՎՌԳ-ն՝ վերնամաշկային ռիսկի գործոն (Epidermal Growth Factor, EGF) անվանումով հայտնի սպիտակուցի վրա, որը նպաստում է թոքերի քաղցկեղի բջիջների աճին։

CimaVax պատվաստանյութն ամրացնում է իմունային համակարգը և արագացնում հակամարմինների արտադրությունը, որոնք արգելափակում են ՎՌԳ սպիտակուցի տարածումն ու կանխարգելում քաղցկեղի բջիջների զարգացումը։

Դա բարելավում է հիվանդի վիճակն ու նպաստում նրա երկարակեցությանը՝ հիվանդության դեմն առնելով ու արդյունավետորեն պայքարելով դրա սրացման դեմ։ Պատվաստանյութը միևնույն ժամանակ  վերացնում է քաղցկեղի ախտանիշերը և մեղմացնում ցավը։

Մի քանի թերապիայից հետո արձանագրվում է հիվանդների քաշի նկատելի աճ, ախորժակի բարձրացում և եռանդի կրկնապատկում։

Պատվաստանյութն արդեն ներկրվել է Բոսնիա, Հերցեգովինա, Պարագվայ, Կոլումբիա և Պերու։ Կուբացի գիտնականները հուսով են, որ պատվաստանյութն ի վիճակի կլինի ապաքինել կանթագեղձի, արգանդի և շագանակագեղձի ուռուցքները, միևնույն ժամանակ  շարունակվում են քաղցկեղի մյուս տեսակների հետազոտությունները։

Պատվաստանյութը մատչելի է կուբացիների համար, այն դեպքում, երբ աշխարհի այլ հատվածներից ժամանած մարդիկ կարող են պատվաստանյութի հետ կապված հարցերով  դիմել Կուբայի բժշկական ծառայություններին։

 

 

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am