Լևոն Տեր-Պետրոսյանի նախկին հարսը երկրորդ անգամ է ամուսնացել. Ահա, թե ում հետ. ՖՈՏՈ

Tert.am Life—ին հայտնի է դարձել, որ Լևոն Տեր-Պետրոսյանի նախկին հարսը՝  Լիլիթ Շահնազարյանը,  երկրորդ անգամ է ամուսնացել։ Մեր տրամադրության տակ է հայտնվել նաև լուսանկար պսակադրության արարողությունից։

Լիլիթի  պսակադրությունը կայացել է երեկ: Նրա ընտրյալը սփյուռքահայ է։ Զույգն օրիգինալ վայր է ընտրել պսակադրության համար՝  Վենետիկի հայկական կղզին՝ Սուրբ Ղազարը։

Լիլիթին եկեղեցի է ուղեկցել հայրը՝ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար, Տարածաշրջանային հետազոտությունների հայկական կենտրոնի վերլուծաբան Դավիթ Շահնազարյանը։

Հիշեցնենք, որ Լիլիթ Շահնազարյանի ու Դավիթ Տեր-Պետրոսյանի ամուսնալուծության մասին լուրերը հաստատվեցին 2015 թվականին։ Նրանք 3 երեխա ունեն։ 2016 թվականի ապրիլին Դավիթն ամուսնացավ հաղորդավարուհի Աննա Ավանեսյանի հետ։ Դեռ այն ժամանակ մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Լիլիթը ևս պատրաստվում է ամուսնանալ, նրա ընտրյալը մեծահարուստ սփյուռքահայ է։

Աղբյուր՝ Tert.am Life