Ծննդաբերության պահին աղջկան թվաց՝ բժիշկն իրեն տարօրինակ է պահում։ Հետո նա նայեց բժշկի ոտքերին ու ահա թե ինչ տեսավ․․․

Bestinfo.Am-ը ներկայացնում է՝

Գրեթե բոլորս հակված ենք վստահել բժիշկներին։ Մենք հավատում ենք, որ նրանք մեր առողջության մասին հոգացող պրոֆեսիոնալներ են ու գիտեն՝ ինչ են անում։

Նույնն էլ մտածում էր երիտասարդ մայրը՝ Ալեքս Սիմսը (Լաս Վեգասից), երբ  հասկացավ, որ ծննդաբերում է։  Բայց երբ ծննդկանների պալատ մտավ նրա բժիշկը, նա զգաց, որ ինչ-որ բան այն չէ։ Ալեքսի բժիշկն այդ ժամանակ արձակուրդում էր, ուստի Ալեքսին ասացին, որ ծնունդն  ընդունելու է մանկաբարձ-գինեկոլոգ Ֆրենք Դե Լին։ Ալեքսի մայրը՝ Շերին, ասում է, որ երբ բժիշկը մտավ պալատ, ինքն անմիջապես ոգելիցի հոտն առավ։ Այնուհետև  բժիշկ Դե Լին ասաց, որ ինքը մեկ ժամ առաջ է եկել բարից, և Շերին սկսեց նրան նկարահանել  հեռախոսով։ Այն, ինչ Ալեքսի մայրը հաջողացրել էր նկարել, իսկապես զարմացնում է։

«Պատկերացնո՞ւմ ես, բարում ասեղ գցելու տեղ չկար, երբ դուրս էի գալիս»,- բուժքույրերից մեկին ասում է մանկաբարձ բժիշկը։ «Ներեցեք, դուք խմա՞ծ եք»,- հարցնում է բուժքույրը։

Նրանք  ընկնում են խոսքուզրույցով, բուժքրոջ՝ «Ի՞նչ խմիչք եք նախընտրում» հարցին բժիշկը պատասխանում է․ «Տեկիլա»։  Հենց այդ խոսքի վրա էլ Շերին նկատում է այն, ինչը նրան կարգին ապշեցնում է․ բժիշկ Դե Լին խալաթի տակից բերմուդ-շորտ էր հագել, ու  ծնունդն ընդունում էր բոլորովին ոտաբոբիկ։ Սակայն դա դեռ ամենից վրդովեցուցիչը չէր։

«Ես մեռա բժշկին կրկնելով, որ էպիդուրալ անզգայացման ազդեցությունն  անցել է,- հիշում է Ալեքսը։- Դրան ի պատասխան բժիշկն ասաց․ «Օֆ, ուղղակի  հաստ քամակդ իջեցրու մահճակալին»։ «Գրազ կգամ, հիմա երազում ես, որ բժիշկդ ծնունդն ընդուներ»,- եզրափակել  է բժիշկը։

«Զարմանքից ծնոտս կախվել էր,- խոստովանում է  Ալեքսը։- Չէի հասկանում՝ ինչու  պիտի նման բան պատահեր երեխայի ծնվելու ամենաթեժ պահին»։

Սակայն դա դեռ ամենը չէր։ Երբ վերջապես Ալեքսի որդին՝ Ջարեդը, լույս աշխարհ է գալիս, պարզվում է՝ երեխայի ձեռքի հետ կապված խնդիր կա։ Հետագայում պարզվել է, որ բժիշկ Դե Լիի անզգույշ գործողությունները հանգեցրել են Դյուշենի-էրբի կաթվածի՝ նյարդի վնասվածքով պայմանավորված ձեռքի ջղացնցման։ Ալեքսն արդյունքում դատական հայց է ներկայացրել ընդդեմ բժշկ Դե Լիի ու բուժքույերի, որոնք պիտի միջամտեին՝ նկատելով, որ բժիշկն ի վիճակի չի պարտականություններն ինչպես հարկն է կատարել։ Ավելի ուշ պարզվում է, որ առաջին դեպքը չէ, երբ Դե Լին մեղադրվում է ծառայողական դիրքի չարաշահման համար։

2012-ին  նրա դեմ բողոք է եղել, երբ բնական ճանապարհով ծնունդ ընդունելիս նրա անբարեխղճությունը հանգեցրել էր երեխայի ուսի դիստոցիայի։

Ընդհանուր առմամբ Դե Լիի դեմ 6 հայց է եղել, իսկ ապահովագրական վճարների ընդհանուր գումարը կազմում է 2 միլիոն  700 հազար դոլար։

Ներկայումս Ալեքսը ոչ միայն երազում է, որ արդարությունը հաղթի, ու ինքը դատը շահի։ Երիտասադր մայրը հույս ունի, որ դատավարությունից հետո Դե Լին այլևս չի կարողանա ոչ մեկին վնասել։ «Եթե նա չէ, ապա էլ ո՞վ պիտի պատասխան տա,- ասում է նա։- Ինձնից բացի էլ ո՞վ պիտի պաշտպանի երեխայիս շահերը»։

 

 

 

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am