Պատանին գտել էր Lamborghini-ի բանալին։ Ահա թե ինչպես մեքենայի տերը երախտապարտ եղավ տղայից

Bestinfo.Am-ը ներկայացնում է՝

Բարի գործերը միշտ չէ, որ հեշտ են տրվում։ Հավանաբար, դա է պատճառը, որ աշխարհը լիքն է չարիքով։ Ոմանց կարծիքով ընտրություն կատարելն ամենից դժվարը անապահով  մարդկանց համար է։ Իբր, նրանք նախընտրում են «պարտք անել», քան իրենց աշխատանքով վաստակել։ Բայց մենք համամիտ չենք։ Շատերը ձգտում են ու առաջ են ընկնում։ Այն էլ՝  զուտ ազնվությամբ։ Ասվածի ապացույցն այս պատմությունն է։

Սա Նիքի Ջեմն է՝ ծագումով դոմինիկացի, աշխարհահռչակ պուերտորիկացի երգիչը։ Ներկայումս նա իր փառքի գագաթնակետին է։ Բայց այդ բարձունքներին նա հեշտ չի հասել և ստիպված է եղել բազում խոչընդոտներ հաղթահարել։ Իսկ այսօր երգչի անձնական աստղը զարդարում է Հոլիվուդի փառքի ճեմուղին։

Անցած Սուրբ Ծննդին իրականություն դարձավ նրա հերթական երազանքը․ առատաձեռն երկրպագուները նրան Lamborghini Huracan որպես սուրբծննդյան նվեր մատուցեցին։ Նիքին սոցցանցերում պարծեցավ իր մեքենայով ու չմոռացավ երախտագիտություն հայտնել։ Բայց ուրախությունը կարճ տևեց․ անհասկանալի պատճառով նա կորցրեց շքեղ ավտոմեքենայի բանալին։ Եվ երգիչը դիմեց երկրպագուների օգնությանը։ Ի՞նչ  եք կարծում՝ ո՞վ օգնեց նրան որոնումներում։ Համեստ ընտանքի մի փոքրիկ տղա։ Նա առանց տատանվելու երգչին վերադարձրեց գտածը։ Նիքի Ջեմն անչափ երախտապարտ էր նրան․ ըստ երևույթին պարտքի տակ մնալը Նիքիի ոճը չէ, գուցե դա է պատճառը, որ նա պատանուն Jeep ընկերության պիկապ նվիրեց։ Այս ամբողջ պատմությունն ազնիվ արարքների օրինակ է։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am