Երբ երկվորյակների մայրը գնացել է հիվանդանոց, բժիշկները կորցրել են խոսելու ունակությունը. Ահա ՍՐԱ պատճառով. ՖՈՏՈՇԱՐՔ

Bestinfo.Am-ը ներկայացնում է՝

Շոտլանդացիներ Քարենի ու Քոլինի անհավատալի պատմությունը պարզապես չի տեղավորվում ուղեղում։ Նրանք անչափ բախտավոր են և կարծես թե կարողացել են խաբել անգամ ճակատագրին։ Իսկ հիմա՝ ամեն ինչ հերթով։

16 տարի առաջ լույս աշխարհ են գալիս ամուսնական զույգի առաջին երկվորյակ տղաները՝ Լուիսն ու Քայլը։ Ծնողների ուրախությանը չափ չկար։ Երկու տարի անց ընտանիքում տոնում են համալրումը․այս անգամ ևս Քարենն ու Քոլինը երկվորյակ տղաներ են ունենում՝  Ֆինն ու Ջուդը։

Պարուսույց Քարենն ու մենեջեր Քոլինը յոթերորդ երկնքում էին։ Չորս տղա մեծացնելը բավական բարդ խնդիր է, բայց բախտավոր ծնողները 100 տոկոսով հանձնում են այդ քննությունը։

Ահավասիկ, տղաներն արդեն դեռահասներ են դարձել, իսկ Քարենը երկար ժամանակ այդպես էլ գեղեցիկ սեռի միակ ներկայացուցիչն էր 5 տղամարդկանց կողքին։ Երբ Քարենը  41 տարեկան էր, իմանում է, որ ինքը դարձյալ երեխայի է սպասում։

Որքան մեծ է լինում Ռոջերս ընտանիքի զարմանքը, երբ տեսնում են ուլտրաձայնային հետազոտության պատկերը, որն արվել էր հղիության  6-րդ շաբաթում։

Բժիշկները չեն հավատում սեփական աչքերին, չէ՞ որ նման դեպքի հավանականությունը 500 հազարից մեկին է վիճակվում։

Պետք է ասել, որ հակառակ հոգատար ծնողների անհանգստությանը, ավագ եղբայրներ Լուիսն ու Քայլը թրթիռով էին սպասում իրենց  կրտսեր եղբայրների՝ Ֆիննի ու Ջուդի լույս աշխարհ գալուն։

Երբ մայրը դուրս է գալիս ուլտրաձայնային հետազոտության կաբինետից՝ նորությունն ամուսնուն հայտնելով, վերջինս բղավում է․ «Դա արդեն ծիծաղելի չի»։

Բանն այն է, որ Քարենի արգանդում ՈՒՁՀ սարքը դարձյալ երկու պտուղ է ցույց տալիս։ Մայրը  մինչև վերջ գաղտնի է պահում երկվորյակների սեռը։

Կարո՞ղ եք պատկերացնել՝ նրանց ազգանների ու ծանոթների դեմքի արտահայտությունը, երբ ծնվում են երրորդ երկվորյակները։ Այո,  այո, այս անգամ՝ երկվորյակ աղջիկներ։

Քարենն ու Քոլինը անհանգստանում էին, որ երեխաների տարիքային մեծ տարբերությունը  լուրջ խոչընդոտ կդառնա ընտանիքում փոխըմբռնման համար։

Նրանք  ապրումների մեջ են ընկնում, որ 40 տարեկանից բարձր տարիքում (ինչը, բժշկական չափանիշներով փոքր-ինչ ուշ է) կյանքի են կոչել Ռովանին ու Իլսեին։

Սակայն շուտով այդ երկյուղները ցրվում են․ փոքրիկները նրանց նորից ապրել  են սովորեցնում։  Ավագ եղբայրներն անչափ ուրախ էին, որ իրենք կրտսեր քույրեր ունեն։ Այժմ, երբ մարդիկ հանդիպում են Ռոջերս ընտանիքին ու գլխի ընկնում, որ նրանք երեք զույգ երկվորյակների ծնողներն են, ապշում են․ չէ՞ որ նման բախտի քչերն են արժանանում։

«Ով համարձակվի այս փոքրիկ աղջկների ընկերը դառնալ, նրա համար հեշտ չի լինելու,- կատակում է Քոլինը։- Եթե հաշվի առնենք՝ ինչպես են եղբայրները նրանց վերաբերվում, ուրեմն կարելի է համարել, որ աղջիկները ոչ թե մեկ, այլ ամբողջ 5 հայր ունեն»։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am