+40 աստիճան. Արդյո՞ք պետք է կրճատվեն աշխատանքային ժամերը, կամ հայտարարվի հանգստյան օր. մանրամասներ

Հայ հիդրոմետից տեղեկացնում են, որ հուլիս ամսվա ընթացքում Հայաստանում կլինի մինչև 40 աստիճան ջերմաստիճան։ Ի՞նչ է նախատեսված ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ, արդյո՞ք պետք է հայտարարվի հանգստյան օր, թե՝ ոչ։

Mypage.am-ը փորձել է ՀՀ աշխատանքային օրենսգրքից հասկանա, թե ինչ «օգուտ» կարող են ունենալ աշխատողները +40 աստիճան  ջերմաստիճանից։ Շտապենք ձեզ տխրեցնել, և ասել, որ մեր օրենքում հանգստյան օր հայտարարելու վերաբերյալ ոչինչ ասված չէ։

Ահա թե ինչ է սահմանում աշխատանքային օրենսգրքի համապատասխան հոդվածը այս դեպքում։

«Աշխատանքային օրենսգրքի 153րդ հոդվածը սահմանում է, որ +40 աստիճանից բարձր և -10-ից ցածր օդի ջերմաստիճանային պայմաններում կատարվող աշխատանքի դեպքում գործատուն պարտավոր է աշխատողին տրամադրել հատուկ ընդմիջում»։ 

Իմանանք օրենքը և պաշտպանենք ինքներս մեզ։