Սեն–Մարտեն ջրանցքը Փարիզի տեսարժան վայրերից մեկն է։ Այդ իսկ պատճառով քաղաքի իշխանությունները որոշեցին ժամանակավորապես չորացնել այն` մաքրելու նպատակով… 15 տարվա ընթացքում առաջին անգամ։ Վերջին անգամ այն մաքրվել էր 2001 թ.–ի, որի ընթացքում 40 տոննա աղբ էր դուրս բերվել։
Այս անգամ էլ ջրանցքը «հուսախաբ» չարեց մաքրողներին. դրա հատակին հնոտիքի լայն տեսականի հայտնաբերվեց, որի մեջ, չգիտես ինչու, գերակշռում էր հեծանիվը։