Ուշադրություն գրավելու երեք տարբերակ. ՍԱ պետք է իմանան բոլորը

Եվ այսպես՝ խոսքը նարցիսների մասին է։ Ահա եւ նարցիսի վարքագծի երեք նշան, որոնք ցուցադրում են նրա՝ ուշադրության կենտրոնում լինելու ցանկությունը։

1. Հակառակ հարթություն

Մինչ հասկանալը, որ մեր առջեւ նարցիս է կանգնած, մենք նրան վերաբերում ենք ինչպես ռացիոնալ մարդու, քանի որ ինքերս մտադրված չեն մարդկանց խաբել կամ մանիպուլյացիայի ենթարկել։ Այդ պատճառով մենք ցանկանում ենք հավատալ, որ նա եւս իրեն այդպես կդրսեւորի։

Երբ մեր հույսերը չեն արդարանում, մենք մի փոքր վրդովվում ենք. հնարավոր է նրա վարքագծից վիրավորվում կամ նույնիսկ պատասխանատվություն ենք զգում նման վարքագծի պատճառով։ Ցավոք, նրա նպատակը մեր նման արձագանքն է։

Նարցիսը կարող է վայրեկանաբար «շրջել զրույցը», որից հետո մենք մեզ մեղավոր ենք զգում։ Առանց ժամանակ կորցնելու նա այնպես կներկայացնի իրադարձությունները, որոնց պարագայում ինքն անմեղ զոհի դերում հանդես կգա։ Այլ կերպ ասած՝ նա փոխում է դերերը։

2. Մշտական մեղադրանքներ

Նարցիսները հատուկ փոխում են զրույցի թեման՝ զրուցակցի ուշադրությունը շեղելու նպատակով։ Արդյունքում նրանք անուղղակիորենձեզ ստիպում են պաշտապանական դիրք դրավել։ Նրանք կարող են հարցեր տալ՝ ուշադրությունը կենտրոնացնելով այդքան ակնհայտ թվացող թերությունների վրա։ Դուք, բնականաբար, շարունակում եք ձեր դիրոքորոշումը պաշտպանել։ Նրան բնորոշ է հերքել իր պատասխանատվության ցանկացած աստիճան։ Ստեղծված խնդրահարույց իրադրությունում նա կանխամտածված կերպով ձեզ է մեղավոր դարձնում։

3. Ցնցման եւ վախի իրավիճակ

Երբ նարցիսը ձեզ վրա է թափում իր զայրույթը, նա ցանկանում, որ դուք իրեն ենթարկվեք։ Դա յուրովի գլուխկոտրուկ է, քանի որ նման մարդկանց բնորոշ չէ այդպիսի վարքագիծ։ Հնարավոր է, նրանք ցանկանում են զոհին ստիպել վախենալ։ Նման գործողությունների արդյունքում զոհը շփոթվում է եւ չի կարողանում պաշտպանվել։ Նարցիսները փորձում են հասնել զոհի թուլությանը, քանի որ այդ պարագայում է նա խոցելի դառնում։

 

Աղբյուրը՝  NEWS.am STYLE