Այս կադրերը միաժամանակ սարսափեցնում են ու հմայում. Անցյալի բժշկության 17 սարսափելի գաղտնիքներ. ԲԱՑԱՌԻԿ ՖՈՏՈՇԱՐՔ

Bestinfo.Am-ը ներկայացնում է՝

Մեր օրերում շատերն են բողոքում բժշկության վատ որակից։ Մեկ դեղերը չեն օգնում, մեկ բժիշկը չի ժպտում, կամ հերթն է շատ երկար։ Բայց եթե նայեք պատմության խորքերը և որոշ բաներ իմանանք 100-200 տարի առաջ հիվանդներին բուժելու մեթոդների մասին, մազներդ բիզ-բիզ կանգնեն։ Իսկ հետո թեթևության ու ուրախության զգացումն է արթնանում, որ հատկապես հիմա ես ծնվել։ Այս նկարները ձեզ կպատմեն 18-րդ դարի վերջից 20-րդ դարի սկզբի բժիշկների օգտագործած դեղամիջոցների, սարքավորումների և բուժումների մասին։ Պատրաստվեք, հիմա մի քիչ սարսափելի կլինի։

 

Այսպիսին էր աշխարհի առաջին դեֆիբրիլյատորը:

Մեջքի սարք, որը տարածված էր 1878-ին։ Դրա օգնությամբ կարող էին քայլել մեջքի լուրջ խնդիրներ ունեցող մարդիկ։

Անցյալ դարի սկզբին բժիշկները համարում էին, որ արհեստական արևայրուկի շնորհիվ կարելի է ազատվել ռախիտից։

1918-ին այսպիսի տեսք ուներ ռենտգենի կաբինետի բուժքրոջ կոստյումը։

Խոնավ ծածկոցի մեջ փաթաթելը կիրառվում էր հոգեբուժական կլինիկաներում՝ հիվանդներին հանդարտեցնելու նպատակով։

Ֆիզիոթերապիայի պրոցեդուրան 1920 թվականին։

18-րդ դարի վերջին Եվրոպայում հենց այսպիսի տեսք ուներ ծննդկանների համար նախատեսված բազկաթոռը։

Վիրահատություն ոտքի վրա, 1885 թվական։ Անզգայացումն այդ ժամանակ չափազանց հազվադեպ էր կիրառվում։ Հիմնականում հիվանդներին վիրահատությունից առաջ  փոքր քանակությամբ եթեր (սպիրտից կամ ֆենոլից ջուրը խլած նյութ) էին տալիս իբրև նարկոզ։

Հաշմանդամի սայլակ, 1915 թվական։

1928-ին այսպիսի սրվակներում էին վաճառում բուժիչ համարվող ռադիոակտիվ ջուրը։

Ոտքի այսպիսի պրոթեզ էին առաջարկում 19-րդ դարի բժիշկները։

Այս սարքը հայտնի էր իբրև «Երկաթե թոքեր»։ Դրա մեջ էին տեղավորում հիվանդներին՝ շնչառությունը խթանելու համար։

19-րդ դարում այսպիսի տեսքով էր վաճառվում բժշկական հերոինը։

Բժիշկ Լյուիս Սեյրը բուժում է սկոլիոզը (ողնաշարի բնականոն կոնֆիգուրացիայի փոփոխություն)։

Այսպիսի բանկաներում էին տզրուկները պահում՝ մինչև բուժական նպատակներով կիրառումը։

Կոկաինով ցավազրկող դեղամիջոցի պիտակը և դրա օգտագործման հրահանգը։

Հղի կանանց անատոմիան ուսումնասիրելու համար նախատեսված օժանդակ նմուշ։ Նման տպավորիչ ձև ունեցող պատյանը կոչված էր հիշեցնելու, որ անատոմիան կարելի է ուսումնասիրել միայն մահացած մարդկանց մարմինների վրա։

 

Ինչ լավ է, որ բժշկությունը զարգանում է, և մարդկանց բուժման եղանակներն այժմ առավել մարդասիրական են, քան այն եղանակները, որոնցով բուժվել են մեր նախապապերն  ու նախատատերը։

 

 

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am