12 անսպասելի փաստ համբույրի մասին

1. Մարդկանց 2/3-ը համբույրի ժամանակ գլուխն աջ է թեքում:Պարզվում է՝ այդ սովորությունը մեզ մոտ ձեւավորվում է դեռ մինչեւ ծնունդը: Դեռեւս մոր արգանդում կուլ տալով պտղաջրերը՝ շուրթերը շարժելիս երեխաների մի մասը գլուխը թեքում է աջ, մի մասը՝ ձախ:

2. Համբույրի եւ ատրճանակից կրակելու ժամանակ օրգանիզմում արտադրվում է նույն հորմոնը:

3. Կարծում եք՝ միայն մարդի՞կ են համբուրվում: Դա անում են նաեւ կովերը, սկյուռները եւ անգամ… խխունջները: Ճիշտ է, մարդկայինին ավելի մոտ է շիմպանզեների «պաչիկը»:

4. Իսկ չինացիները սկսել են համբուրվել՝ տեսնելով, թե ինչպես են դա անում եվրոպացիները:

5. Եթե երկուսն էլ լավ են համբուրվում, ապա, որպես կանոն, նրանք ավելի ներդաշնակ են եւ ավելի երկարատեւ են հարաբերություններում: Դա, ի դեպ, ապացուցված է գիտականորեն:

6. Երբ դուք անկեղծորեն եք համբուրվում, օրգանիզմում հսկայական քանակությամբ երջանկության հորմոն՝ էնդորֆին է արտադրվում: Այստեղից էլ դրական զգացողությունը, որոնք նվազագույնի են հասցնում սթրեսը:

7. Շուրթերը մաշկ են: Շուրթերն ավելի զգայուն են, քան… ծլիկը. 10 հազար նյարդային վերջավորություն՝ 8 հազարի դիմաց: Ահա եւ պատասխանը, թե ինչու է համբույրն այդքան հաճելի եւ ինչու է հենց համբույրից սկսվում ամբողջ ինտիմ «պատմությունը»:

8. Գիտնականները ենթադրում են, որ մեր ուղեղում հատուկ բջիջներ կան՝ նեյրոններ, որոնք պատասխանատու են մթության մեջ սիրելիի շուրթերը գտնելու համար:

9. Համբույրի միջոցով տղամարդը կնոջն է փոխանցում իր տեստոստերոն հորմոնը, արդյունքում արագորեն գրգռում է կնոջը:

10. Համբուրվելիս մենք զուգընկերոջ հետ 80 մլն մանրէ ենք փոխանակում: Եվ ինչպե՞ս ենք մինչեւ հիմա ողջ մնացել: Չէ՞ որ սա ավելին է, քան կարելի է «ձեռք բերել» հանրային զուգարանում: Գաղտնիքն այն է, որ համբուրվելիս մեր իմունային համակարգը «գործի է դրվում», որն էլ հաղթահարում է վնասակար մանրէները:

11. Ամենաերկար համբույրը տեւել է 58 ժամ, 35 րոպե եւ 58 վայրկյան: Դե ինչ, հաղթահարե՞նք ռեկորդը:

12. Համբույրի մասին մի ամբողջ գիտություն կա՝ ֆիլեմատոլոգիա: Հավանաբար, նաեւ այդ գիտության դոկտորներ կան (այստեղ հարկավոր է ժպտալ):