9 խելահեղ փաստ պատմության ընթացքում մարդկանց օգտագործած ներքնազգեստի մասին

Bestinfo.Am-ը ներկայացնում է՝

Ոչ ոք չի ժխտի, որ ներքնազգեստը բավական անհարմար թեմա է զրույցի համար։ Հարցրեք մորը, որն առաջին անգամ դստեր հետ գնացել է նրան կրծկալ գնելու։ Վստահորեն կարելի է ասել, որ ներքնազգեստի ժամանակակից նմուշներն անհամեմատ հարմարավետ են ու գեղեցիկ իրենց պատմական նմանօրինակից։ Բայց այս թեմայի իմաստն այն է, որ միշտ չի էդպես եղել։ Ուզում ենք ձեզ պատմել ու նույնիսկ ցույց տալ ներքնազգեստի բազմադարյան էվոլյուցիան։ Հավատացեք՝ այս հոդվածը հաստատ կտպավորի ձեզ։

Ստրոֆ և սուբլիգակուլա

Այս կապերը սարքված էին նուրբ կաշվից, ու դրանք կրում էին սպորատային մրցումների ժամանակ, ընդ որում և՛ տղամարդիկ, և՛ կանայք։

Բրայես

Տղամարդիկ ու կանայք հագնում էին կտորից սարքված ազատ ձևվածքի կիսագուլպաներ՝ գոտկատեղին կապված և սրունքի ուռուցիկ մասին ամրացված։

Ձագ

Հենրիխ VIII-ն իր տիրապետության տարիներին հանրայնացրեց հագուստի այս համարձակ լրացումը։ Նա նաև հայտնի էր լրացուցիչ միջադիրի ներդրմամբ, որ պարծենար իր «առնականությամբ»։

Սեղմիրան

Սա Վերածննդի դարաշրջանում նորաձևության ճիչն էր․ ձիգ սեղմիրան, կրծկալ, բլուզ և կիսաշրջազգեստ։

Կոֆր

Մարի Անտուանետն այս ծանր կողային օղակապերը նորաձևության բաղկացուցիչ մաս դարձրեց 18-րդ դարի Ֆրանսիական հեղափոխությունից քիչ առաջ։

Կոշտ սեղմիրան

Այն ժամանակ, երբ տղամարդիկ շարունակում էին զարդարել իրենց ձագը, կանացի սեղմիրանները շարունակում էին ավելի ձիգ ու արդյունավետ  ձև ստանալ։ Դա սեղմիրաններն առավել հարմարավետ էր դարձնում զանգվածային արտադրության համար։

«Տարեցների» սեղմիրան

Նույնիսկ երիտասարդ մայրիկներն ազատված չեն եղել  սահմանափակող ներքնազգեստից։ 1800-ականների վերջի արդյունաբերական դարաշրջանի ճիչը։

Կամզոլ

1900-ականների սկզբից կանացի իրերը ավելի  ազատ էին  դառնում։ Թեև թույլ սեռը դեռ սեղմիրաններ էր կրում, դրանք, այնուամենայնիվ, ավելի թեթև էին ու հարմարավետ։

Սանիտարական գոտիներ

Նախքան կանայք իրենց «կկապեին» դաշտանային  անդյուրաշարժ կաղապարներով (1800-ականներ),  ամեն ինչ անում էին, որ ամսեկանների ընթացքում հագուստը պահպանեն անցանկալի հոսումներից։ Ամենից շատ ցնցում է այն հանգամանքը, որ այդ սոսկալի ու  ծանրաշարժ սանիտարական գոտի կոչվածը  հարգի էր ընդհուպ 1970-ականները։

 

Հիմա հասկանո՞ւմ եք՝ որքան է մեր ժամանակների կանանց բախտը բերել՝ նրբության ու հարմարավետության դարաշրջանում ապրելու առումով։

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am