ԲԱՑԱՌԻԿ. Թինա Քեյի պատասխանն՝ ամուսնացած և չորս երեխաներ ունեցող տղամարդուց որդի ունենալու լուրերի մասին

Երգչուհի, ակրոբատուհի Թինա Քեյն, ով ընդամենը վերջերս է որդի ունեցել, հայտնվել է նոր ասեկոսեների կենտրոնում: Ըստ տարածված լուրերի՝ նա  որդի է պարգեւել ոչ թե իր ամուսնուն, ինչպես ինքն է նշում, այլ մեկ այլ ամուսնացած տղամարդու, ով 4 երեխաների հայր է: Նույն աղբյուրների պնդմամբ՝ Թինա Քեյն ընտանիք քանդելուց հետո տեղափոխվել է Մոսկվա:
Life.panorama.am-ը կապ հաստատեց Թինայի հետ, ով  նշեց.
«Պարզապես ապշած եմ, թե մարդկանց երեւակայությունը եւ պարապությունը որտեղ կարող է հասնել: Տարիներ առաջ, երբ ես նոր էի ամուսնացել ու արդեն աղջկաս էի սպասում, ասեկոսեներ եղան, թե ամուսինս բաժանված է եւ երկու երեխա ունի, փաստորեն տարիներ անց այդ մարդկանց երեւակայությունը հասավ նրան, ով մտածում են, որ ամուսինս չորս երեխա է ունեցել: Ուրեմն բոլորին հայտնում եմ, որ ես ու ամուսինս մինչեւ 2010թ-ն երբեւէ ամուսնացած չենք եղել եւ երեխաներ չենք ունեցել, 2010-ին մենք ամուսնացել ենք եւ չենք ամուսնալուծվել: Ես չեմ ուզում անձնական կայնքս հանրայնացնել, բոլորն էլ նկատել են, որ ամուսինս այս յոթ տարիների ընթացքում հանրային վայրեր չի էլ եկել: Մարդկանց թող հետաքրքրի իմ աշխատանքները, ես նրանց տալիս եմ արվեստի հրաշք ներկայացումներ, իսկ թե իմ անձնական կյանքում ինչ եւ ոնց կանեմ, թող ոչ մեկին չհետաքրքրի: Թող ուրախանան, որ արտիստները նորմալ ընտանիքներ ու երեխաներ ունեն: Կոնկրետ իմ երջանկությունով, եթե կարողանում են ուրախանալ, խնդրեմ, եթե ոչ՝ ապա իմ անունը ընդհանրապես թող չշոշափեն»:
Թինա Քեյը հայտնեց նաեւ, որ Հայաստանից փախչելու կարիք երբեք չի ունեցել, ավելին՝ շուտով վերադառնալու է հայրենիք ձայնասկավառակի աշխատանքները ավարտելու:
Աղբյուր՝ Life.panorama.am