Երբ փոքրիկ տղան արթնացավ վիրահատությունից, նկատեց, որ բժիշկներն առանց ծնողներին զգուշացնելու արել են ԴԱ

Bestinfo.Am-ը ներկայացնում է՝

Հասկանալի պատճառներով ոչ մեկին դուր չի գալիս հիվանդանոցում պառկելը։ Ոչ մեկը չի մտածում․ «Ինչ լավ է, որ ես հիվանդանոցում եմ»։ Ոչ մեկին դուր չի գալիս, որ իր շուրջ բժիշկներ ու բուժքույրեր են պտտվում։ Բայց երբ բուժող բժիշկն ասում է՝ անհրաժեշտ է վիրահատել, բոլորովին այլ բան է։  Վիրահատությունը բավական ցավագին գործընթաց է, հատկապես երեխաների համար։

Մի տղա ոչ մի կերպ չէր կարողանում ուշքի գալ վիրահատությունից, նա վախեցած էր։ Նույնիսկ ծնողները չգիտեին՝ ինչ անել։ Բայց բժիշկը մի բան մտածեց։ Երբ փոքրիկ տղան վիրահատության պառկեց Վիսկոնսինի մանկական հիվանդանոցում, ոչ ոք չէր կասկածում, որ երբ նա արթնանա․ իր լավագույն ընկերոջը մի քիչ այլ  կերպ կտեսնի։ Վիսկոնսինի հիվանդանոցի բժիշկը տղային  հավատացրել էր, որ ընկերը վիրահատության կարիք ունի, ու ինքը պատրաստ է դա բոլորովին անվճար իրականացնել»։

«Երբ բժիշկ Գրոտն ասաց, որ վիրահատելու է փոքրիկին, նա երեխայի սիրելի խաղալիքի մասին էլ հոգ տարավ։ Բժիշկներն ու բուժքույրերն ամեն ինչ արեցին, որ երեխան իրեն հարմարավետ զգա։ Երբեմն մենք մուլտֆիլմերի հերոսների շորեր ենք հագնում։ Այս անգամ ավելի հարմար մեթոդ գտանք։ Մենք ամեն ինչ անում ենք, որ մեր հիվանդներն իրենց լավ զգան»։

Երեխայի ծնողները ցնցված էին, այս նորությունը տարածվեց համացանցով մեկ։ Բժիշկ Գրոտն առաջին անգամը չէ, որ գործին ամենայն պատասխանատվությամբ ու հոգով է մոտենում։ Քեյք Քադդացը հուզված էր ու զարմացած՝ այս լուսանկարը տեսնելով ու հասկանալով, որ որդու սիրած խաղալիքը մի քիչ վերափոխված է։

Աստված իմ, մենք հիմա գիտենք՝ որն է բժիշկ Գրոտի աշխատանքի դրական արդյունքների գաղտնիքը։ Նա այստեղ էլ ջանք չի խնայել, «վիրահատել» է տղայիս սիրելի խաղալիքը։ Նա հիանալի է արել այդ գործը։ Ես դա նկատեցի, միայն՝ երբ տուն եկա։ Շատ շնորհակալ ենք, բժիշկ Գրոտ։ Մենք իրոք գնահատում ենք ձեր արաքը։ Դուք դրա վրա ծախսեցիք ձեր թանկ ժամանակը»։

Միշել Գրոսկին ավելացնում է․ «Աղջիկս վերջերս կոտրել էր ոտքը։ Ու երբ մենք դուրս գրվեցինք, պարզվեց, որ նրա սիրելի խաղալիքի ոտքը նույնպես «վիրահատվել» է։ Նա հրաշալի բժիշկ է, յուրօրինակ մարդ։ Ո՞ր մի երեխային դուր չի գա, որ սիրելի խաղալիքն էլ իր պես վիրահատվի։ Այս բժիշը կարողանում է վարպետորեն ոչ միայն վիրահատել։ Նա նույնն է անում նաև ռենտգենի դեպքում։ Երբ Էլմոն «առողջական խնդիրներ» ուներ, բժիշկը որոշեց նրան ռենտգենի ուղարկել․ «Այո, սա Էլմոյի ռենտգենի նկարն է․․․ (ու սա եղել է 10 տարի առաջ), մենք մինչև հիմա պահպանում ենք նկարը»։

Գուցե բժիշկը  ցանկանում էր իմանալ՝ ինչու է տղայի սիրած խաղալիքը նման տարօրինակ հրհռոց արձակում։ Երբ անհրաժեշտ էր վիրահատել Հոլի Դիքեր Լամբի աղջկա ականջը, նրա սիրած ընկերուհին նույնպես ենթարկվեց նման վիրահատության։

«Դստրիկիս ու նրա սիրելի խաղալիք կատվին նույն վիրահատությունն արեցին։ Ինչ բախտավոր են երեխաները․․․»։ Այս մտահղացումները հանճարեղ են ու գործուն։ Բժշկ Գրոտն ընդունակ է լուրջ ու կարևոր գործին ստեղծագործաբար մոտենալ։ Հրեշ Կուկին նույնպես վիրահատվեց Վիսկոնսինի հիվանդանոցում։

Թամի Դոյլն ասում է․ «Իմ աղջկա գլխուղեղը պիտի վիրահատեին։ Նույն վիրահատությանը ենթարկվեց նրա սիրած խաղալիքը՝ հրեշ Կուկին։ Դա անչափ ինքնատիպ մոտեցում է։ Թվում է՝ բժիշկը եկել է հիվանդանոցում աշխատելու, որ մարդկանց բուժի, բայց արի ու տես, որ նա միաժամանակ սովորել է ամոքել երեխաների սիրտն ու հոգին»։

 

 

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am