Եթե ընկերդ քեզ հետ վարվում է նման կերպ, ուրեմն նա քեզ հիմարի տեղ է դրել. Անպայման հրաժարվեք նման ԸՆԿԵՐՈՋԻՑ

Bestinfo.Am-ը ներկայացնում է՝

Տղամարդկանց որոշակի տիպ կա, որը սկսում է հարաբերությունները, ստանում իր ուզածն ու հեռանում։ Եթե դու ընկել ես նման մեկի ցանցը, պետք է շտապես առաջինը հեռանալ, քանի որ նա քեզ հիմարի տեղ է դնում։ Դու ուժեք ես ու հիասքանչ։ Դու կին ես, որը չպետք է հանդուրժի, երբ խաղում են իր հետ ու օգտագործում իրեն։ Դրան վերջ տալու համար պետք է իմանաս, թե ինչին ես պատրաստ դիմանալ, ինչին՝ ոչ, և ոչ մի բացառություն չանես։

Որովհետև երբ դու սիրահարվում ես, հեշտ է զգոնությունը կորցնելը, դու սկսում ես զիջումների գնալ և ընկնում նրա թակարդը։

Ահա քո արժեքը չգնահատող, քեզ չհարգող ու արժանապատվությունդ ոտնահարող տղամարդու պահվածքի 6 առանձնահատկություն․․․

Ընկերդ քեզ ասում է, որ ուզում է հարաբերությունները խզել, բայց շարունակում է քեզ իր կողքին պահել։ Նա ոչ մի լուրջ բան չի՞ ուզում։ Ուրեմն էլ ինչո՞ւ ես նրա հետ հանդիպում։ Ընկերդ քեզ աննշան հույս է տալիս, որ գուցե մի օր կողակիցներ դառնաք, թեև դրա հավանականությունը քիչ է։

Եթե ասում է, որ ուզում է հարաբերությունները հետդ խզել, իսկ դու չես ուզում, ուրեմն հեռացիր նրանից։ Ընկերդ չի փոխվի, նույնիսկ եթե դու սպասես։ Ընդամենը կմնաս կոտրված սրտով։ Նա սոսկ սիրահետում է քեզ և ոչ ավելին։ Եթե սպասում ես՝ երբ է վերջապես քեզ ժամադրավայր հրավիրելու, պազապես ժամանակ ես վատնում։  Դու պիտի հասկանաս, որ եթե տղամարդն ուզում է լինել կնոջ կողքին, նա միմիայն նրա հետ կլինի։ Իսկ եթե չի ուզում հետդ լինել, ոչ մի ջանք չի թափելու։

Նա քեզ ասում է, որ երբեք չի սիրահավում։ Սովորաբար, երբ կինը լսում է այդ արտահայտությունը, դա իբրև մատահրավեր է ընդունում։ Կինը մտածում է, որ ինքն ի վիճակի կլինի ամեն ինչ գլխիվայր շրջել  ու նրան սիրահարեցնել։ Բայց նման բան չի լինի։

Իսկ երբ նա սիրտդ կոտրի, դեռ մի բան էլ անհաջողակ կզգաս ինքդ քեզ։ Բայց դա քո մեղքը չի։ Նա ուղղակի ապրում է սեփական կյանքով ու մտադիր չէ ինչ-որ բան փոխել։

Ընկերդ քեզ գրում է, թե ժամանակ չի գտնում հետդ հանդիպելու համար։ Հաճախ ենք լսում, որ տղամարդուն անձնական տարածություն ու ժամանակ է պետք։ Բայց ամեն ինչում չափուսահման գոյություն ունի։  Եթե տղամարդը քեզ կողքից չի հեռացնում, բայց ժամանակ չի գտնում քեզ հետ հանդիպելու համար, պարզապես չի ցանկանում դա։ Ընդամենը քեզ որպես փոխարինող է պահում։

Ընկերդ քեզ հետ ոչ մի տեղ չի գնում։ Բնականոն հարաբերությունների դեպքում տղամարդու համար ոչ մի խնդիր չկա ընկերուհուն սրճարան, կինո կամ զբոսանքի հրավիրելու համար։ Իսկ եթե միայն նրա կամ քո տանն եք հանդիպում, դա արդեն խնդիր է։

Ձեր հանդիպումները միայն դու ես ծրագրում, իսկ ինքը ոչինչ չի ձեռնարկում․ դա տագնապալից նշան է։ Ի վերջո ինքդ գիտես՝ ինչն է քեզ համար ավելի լավ ու ինչ պիտի անել։

Բավական է ամեն ինչ վերլուծել։ Որքան շատ փոխզիջում կա ձեր հարաբերություններում, այնքան շատ հնարավորություններ ես ձեռքից բաց թողնում։

 

 

 

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am