Զույգը 22 տարի ապրում էր կոյուղում. Տեսնելով նրանց տնակը, Դուք ուղղակի կսարսռեք. ՖՈՏՈ

Bestinfo.Am-ը ներկայացնում է՝

Մարիա Գարսիան ու նրա ամուսինը՝ Միգել Ռեստրեպոն ծանոթացել են Կոլումբիայի փողոցներում։

Երկուսն էլ թմրակախում ունեին և արդեն  ի զորու չէին պայքարել դրա դեմ։ Նրանց կյանքն անդունդի եզրին էր, բայց միմյանց թև ու թիկունք դառնալով՝ իրենց մեջ ուժ գտան ոտքի կանգնելու։ 22 տարի անց նրանք դեռ ապրում են այնտեղ, որտեղ կացարան գտան իրենց կյանքի ամենածանր օրերին։

Իրենց տունն աշխարհի ամենաերջանիկ տեղն է այս երկուսի համար, թեև այն կոյուղու հոր է։ Կոլումբիան վտանգավոր տեղ է հանցագործության ու թմրավաճառքի բարձր մակարդակով։ Զույգը չուներ ո՛չ փող, ո՛չ հարազատներ, որոնք կկարողանային օգնել նրանց, Դրա համար նրանք գլխի վրա տանիք գտան․․․ կեղտաջրի հորում։

Նրանք մշտապես կարիքի մեջ էին, բայց կարևորը՝ միասին էին։ Հենց այստեղ զույգը կարողացավ հրաժարվել թմրանյութից, ու նրանց կյանքն սկսեց կարգավորվել։ Թվում էր, թե կյանքն ուղղվելուց հետո նրանք կարող էին իրենց համար ավելի արժանավոր ապրելատեղ գտնել։ Բայց 22 տարի անց էլ դեռ այստեղ են։ Ու երջանիկ են։ Նրանց տանը կա անհրաժեշտ ամեն ինչ։ Ունեն էլեկտրականություն, լույս,  ջեռուցում ու փոքրիկ խոհանոց։

Նրանք անգամ հեռաուստացույց ունեն։ Ու իրենց տունը տոներին զարդարում են մյուսների պես։ Ամուսիններն ասում են, որ իրենց շրջանը հանգիստ ու խաղաղ է։ Նաև Բլեքին է նրանց հետ, որն ընկերակցում է զույգին ու պահպանում տունը։ Ամուսիններն ասում են, որ երբեք անգամ մտքներով չի անցել տեղափոխվել այդտեղից։

Հնարավոր է՝ ոմանք խղճան այս զույգին, որը դատապարտված է կեղտահորում ապրելու։ Բայց կարծում ենք՝ նրանց երջանկությանը կարելի է անգամ նախանձել։ Ամուսինները գոհ են իրենց կյանքից, իսկ դա ամենակարևորն է։ Իսկ ինչ վերաբերում է կացարանին՝ տունը առաջին հերթին վայրն է, որտեղ կա սեր, դե, մեկ էլ, երևի, հեռուստացույց։

 

 

 

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am