Ավշարայի Ռայի տխուր հեքիաթը․ Միայն տեսնեք, թե ինչ է պատահել Մոխրոտին՝ արքայազնի հետ ամուսնությունից հետո. ՖՈՏՈՇԱՐՔ

Bestinfo.Am-ը ներկայացնում է՝

Ավշարայա Ռայը իսկական ֆենոմոն է։ Եթե «Բոլիվուդ»-ով հետաքրքրվող 100 մարդու խնդրեն թվարկել հնդիկ դերասանուհիների, 90 տոկոսը Ավշարայա Ռայի անունը կտա։ Ավշարայան էկզոտիկ տիկնիկ էր՝ բերված մի երկրից, որտեղ փղերը թրև են գալիս փողոցներում, իսկ կովերն` իրենց սրբազան կոտոշներով մրիդանգա ածում․․․

1994-ին Ավշարայան «Աշխարհի գեղեցկուհի» տիտղոսին է արժանանում։  Հարյուրավոր աղջիկների համար նման  հաղթանակները՝ բարձր ծափահարություններից, բեմում թափած կոկորդիլոսի արցունքներից ու հաղթողի թիկունքը խոցող ցասումնալից նզովքներից բացի ոչինչ չեն նշանակում։ Բայց առաջին գեղեցկուհու կարման դեռ սպառված չէր, ու Ավշարայան հաղթանակից կորզեց առավելագույնը։

Նրա հետ պայմանագրեր կնքեցին առաջատար բրենդները, և շուտով նա սկսեց նկարահանվել հարազատ հնդկական կինոյում։ Կարճ ժամանակ անց Բոլիվուդին հաջորդեց․․․ Հոլիվուդը։

Ավշարայի մասնակցությամբ հոլիվուդյան ֆիլմերը աննախադեպ հաջողություն ապահովեցին նուրբ դմագծերով ու սրճագույն մաշկով սևահեր դերասանուհուն։

Բայց, ըստ երևույթին, կնոջ կյանքում հաջողությունը բազմակողմանի չի լինում։ Գեղեցկությունը, կարիերան, անձնական կյանքը․․․

Ավշարայան ամուսնացավ հնդկական կինոյի արքա Ամիթաբխ Բաչանի որդու հետ։ Հարսանիքը շքեղ էր ու փառահեղ։

Շուտով զույգը հայտարարեց ընտանիքի համալրման մասին։ 2011-ին լույս աշխարհ եկավ նրանց առաջնեկը՝ Աարադհիա դուստրը։

 

 

Ծննդաբերությունից հետո Ավշարայան չշտապեց հայտնվել հանրության աչքին։ Եվ ինչ էլ որ խոսելու լինեն հնդկական գեղեցկության ստանդարտների մասին, որտեղ, իբրև թե, մարմնեղ կինը բարձր է գնահատվում, Ավշարայային տեսնելով՝ երկրպագուները հիասթափված էին։

Իսկ երբ դերասանուհին «հանդգնեց» 2012-ին հայտնվել Կաննի փառատոնում, որտեղ Ավշարայան փորձում էր երբեմնի փայլով երևալ, հնդիկների վրդովմունքին չափ ու սահման չկար․ «Ոնց թե։ Նա է։ Ոնց համարձակվեց։ Նա խայտառակեց ազգը․․․»։

Դժգոհողների բանակը նամակներով ու հեռախոսազանգերով գրոհեց Բաչան ընտանիքի կինոստուդիան, որտեղ Ավշարայան զբաղեցնում էր տնօրենի պաշտոնը։   Ավշարայան երկար ժամանակ հնդիկների մուսան էր, հնդկական գեղեցկության համաշխարհային խորհրդանիշը, իսկ հիմա ընդամենը «չաղ հորաքույր» էր դարձել․․․

Ավշարայայի լուսանկարները չէին քննարկում միայն կույրերն ու խուլուհամրերը։

2016-ին Ավշարայան Կաննի փառատոնին նկատելիորեն նիհարած ներկայացավ։

Ճչացող դիմահարդարանքը միայն ավելի էր ընդգծում այն, ինչը նկատելի չէր տարիներ առաջ․ Ավշարայան, արևելյան շատ ու շատ գեղեցկուհիների պես, սկսեց ժամանակից շուտ թոշնել։

Ավելորդ քաշի դեմ պայքարի տարիներն անհետք չանցան։ Կիլոգրամներին զուգահեռ կորսվեց երբեմնի թարմությունն ու կերպարի «անաղարտությունը»։ Իսկ Հոլիվուդում ո՞ւմ են պետք խամրող աստղերը, երբ «Երազանքի  ֆաբրիկայի» դուռը բախում են հարյուրավոր թարմ գեղեցկուհիները։

Հնդկուհի դերասանուհու պատմությունը  Մոխրոտի պատմությունն է, երբ տեղական նշանակության գեղեցկուհուն բախտ էր վիճակվել համաշխարհային նշանակության  կինոսատղ դառնալ ու ամուսնանալ Բաչան կինոկայսրության արքայազնի հետ։

Սակայն միայն հեքիաթներն են ավարտվում հարսանիքով, մինչդեռ կյանքում ամեն քայլափոխի (այդ թվում՝ ծննդատան մուտքի մոտ) քեզ դարանակալում են կպչուն ու ամեն ինչ փչացնող պապարացցիները։

 

Վերջաբանի փոխարեն (որ գրեց Bestinfo.am-ի հատուկ թղթակիցը՝ նյութը կարդալուց հետո)

․․Իսկ բամբասանքներին միս ու արյուն տվող այս դիվային էակների՝ պապարացցիների մասնագիտական հաջողության գրավականը ոչ թե գեղեցկությունը դիմահայաց ցուցադրելն ու քարոզելն է՝ ի տրիտուր «աշխարհի փրկության» ֆոնդի (Դոստոևսկու ականջը կանչի), այլ այդ նույն գեղեցկության հակառակ, հնարավորինս աղճատված կողմը որսալն ու արյան ծարավ երկրպագուների դատին հանձնելը․․

 

 

 

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am