Ահա, թե ինչի է ընդունակ մայրական ուժը

Bestinfo.Am-ը ներկայացնում է՝

Ծննդաբերեցի։ Մյուս օրը պառկած եմ պալատում։ Ներս է մտնում խալաթով փոքրամարմին, վտիտ մի տղամարդ։ Ծննդկաններս որոշեցինք, որ ինչ-որ բժիշկ կլինի։ Փոքրամարմին տղամարդը պալատն աչքի անցկացնելով՝ հարցրեց․ «Ձեր պալատից երեկ ինն անց կեսին ո՞վ է երեխա բերել»։ Մեր պալատից նախորդ օրը միայն ես եմ ծննդաբերել։

 

«Ես, ինչի՞ եք հարցնում, բժիշկ։ Հո բան չի՞ պատահել»։ Փոքրամարմին տղամարդ․ «Ես բժիշկ չեմ, զոդող վարպետ եմ։ Եկել եմ տեսել էն կնկան, որ երեխա բերելիս ծնարանի աթոռի երկաթե բռնակը քաշել-պոկել է»։ Աղջկերք, ճիշտ որ, ես եմ պոկել, միայն թե չեմ հիշում՝ պոկելուց հետո ինչ եմ արել։

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am