Միայն տեսնեք, թե ինչ համեմատություն է արել ռուս մոդելը Հենրիխ Մխիթարյանի մասին, ում հետ նա ընդամենը մի քանի օր է անցկացրել Հայստանում 😋😍

Bestinfo.Am-ը ներկայացնում է ՝

Հեռուստահաղորդավարուհի  և Աշխարհի ֆուտբոլի 2018 թվականի առաջնության դեսպան Վիկտորյա Լոպիրևան «Կսոմսոմոլսկայա պրավդա» թերթին տված հարցազրույցում թվարկել է, թե ֆուտբոլիստներից ում է համարում իր գործի պրոֆեիսոնալ։

Նա ընդգծել է, որ երբ երկար ժամանակ անցկացնում ես ֆուտբոլի բնագավառում, մարդկանց զննում ես ոչ թե ըստ նրանց արտաքին տվյալների, այլ՝ իբրև իրենց գործի պրոֆեսիոնալների։

«Դա հո գեղեցկության մրցույթ չի՞․․․ Արտասահմանյան ֆուտբոլիստներից պրոֆեսիոնալ եմ համարում Սերխիո Ռամոսին  և Լիոնել Մեսսիին։ Անշուշտ,  հպարտության զգացում է առաջացնում «Մանչեսթր Յունայթիդ»-ում խաղացող Հենրիխ Մխիթարյանը»,- ընդգծել է Լոպիրևան։

Հեռուստահաղորդավարուհին նշել է, որ Հենրիխը հետխորհրդային տարածքի միակ խաղացողն է, որ նման հաջողությունների է հասել։ Հունիսի կեսին Լոպիրևան մի քանի օր անցկացրեց Հայաստանում, որտեղ նրան ամենուր ուղեկցում էր հայ ռմբարկու Հենրիխ Մխիթարյանը։ Ավելի ուշ Լոպիրևան իր Facebook-յան էջում շնորհակալություն է հայտնել Մխիթարյանին ջերմ ընդունելության համար՝ վերջում հայերեն ավելացնելով․ «Հայաստանը սքանչելի երկիր է, որտեղ հիասքանչ մարդիկ են ապրում։ Շնորհակալ եմ ձեզ նման ջերմ ընդունելության համար»։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am