Ագարակատերն իր հողատարածքում թաղված 600 միլիոն դոլար հայտնաբերեց․․․Գուշակեք՝ ում էր պատկանում այդ փողը

Պաբլո Էսկոբար։ Կա՞ մի մարդ, որ չհիշի պատմության ամենահայտնի նարկոբարոնի անունը։ Թեև նա մահացել է 1993-ին, նրա անունը առ այսօր հիշատակվում է համաշխարհային նորություններում։

2015-ին նրա անունը հերթական անգամ  սպրդեց լուրերի  թողարկումներում։ Ամբողջ Հարավային Ամերիկայում  կայծակնային արագությամբ լուր տարածվեց, որ ոմն ագարակատեր իր հողամասում գտել է էսկոբարի թաքցրած փողը։

Որոշ տվյալների համաձայն, «կոկաինի արքա» Պաբլո Էսկոբարին էր պատկանում արտադրված և մաքսանենգ ճանապարհով  ԱՄՆ ներկրված թոմրանյութերից ստացված հասույթի 80 տոկոսը։

50 միլիարդ ԱՄՆ դոլար գնահատված  Էսկոբարի կայսրությունը

1990-ականներին Էսկոբարի կայսրությունը գնահատվում էր 30 միլիարդ ԱՄՆ դոլար։ Չմոռանանանք Կոլումբիայի տարբեր հատվածներում Էսկոբարի թաքցրած փողի մասին։ Հայտնաբերված գումարների հետ  Էսկոբարի կարողությունը գնահատվում է 50 միլիարդ դոլար․ մի բան, որ նրան աշխարհի ամենահարուստ  հանցագործն է դարձնում։

Իր բիզնեսի եռուն շրջանում Էսկոբարն ամեն օր Նահանգներ էր ներկրում 15 տոննա կոկաին։ Միայն փողի կապոցների համար անհրաժեշտ ռեզինը Էսկոբարի գրպանին շաբաթական շուրջ 1000 դոլար էր նստում։

Եվ այսպես՝ ինչի վրա էր փող ծախսում մեր մեծահարուստ բարեկամը

Պաբլո Էսկոբարը 800 շքեղ առանձնատներ ուներ, մարզական թիմեր, զանազան ձեռնարկություններ Կոլումբիայում։ Նա նույնիսկ Մեքսիկայի  չունևոր ընտանիքներին աջակցող սոցիալական ծրագրերի ու բարեգործական կազմակերպությունների համար էր խոշոր գումար հատկացնում։ Էսկոբարը 20-րդ դարի  յուրօրինակ Ռոբին Հուդ էր։ Նա այնքան փող ուներ, որ ստիպված էր թաղել  խոր հողի տակ, այդ թվում իրեն պատկանող հողատարածքներում։

Այնպես ստացվեց, որ Էսկոբարի հողատարածքների մի մասն  անցավ կառավարությանը, որն էլ սկսեց հողերը հանձնել չունևոր մարդկանց՝ իբրև սեփականություն։ Այդպիսի հողատարածքներից մեկն էլ բաժին ընկավ մի ագարակատիրոջ, որը մի գեղեցիկ օր հողը փորելիս քիչ մնաց ցնցակաթված ստանար։ Գուշակեք՝ ինչ էր հայտնաբերել ագարակատերը, եթե ուշադիր չեք կարդացել վերնագիրը։

Ահավասիկ, այն նույն ագարակատերը, որն իր հողամասում հայտնաբերեց գանձը։

Ծանոթացեք․ Խոսե Մարիենա Կարտոլոսն է, որի գտածոյի մասին խոսում էր ամբողջ Կոլումբիան։ Այս 65-ամյա ագարակատիրոջը կառավարությունը 3000 դոլարի վարկ էր տրամադրել, որպեսզի նա մշակի արմավենու յուղը, իբրև թե՝ իր ընտանքին տասնամյակներ շարունակ պատկանած հողամասում։

Կարտոլոսը գտավ իր հողատարածքում թաղված կապույտ տակառը

Մի  առավոտ  ագարակատերը գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս հողի տակ խոր թաղված  ինչ-որ կապույտ տակառ հայտնաբերեց։ Երբ նա տակառը բացեց, քիչ մնաց սիրտը կանգներ․ տակառը բերնեբերան փող էր լցված։ Ռեզինով կապված ու ցելոֆանե տոպրակների մեջ դրված կապոցները 600 միլիոն ԱՄՆ դոլար էին կազմում։ Դա,  իհարկե,  հաշվեցին ոստիկանությունում, որին էլ հանձնել էր Խոսե Կարտոլոսը։ Անկասկած, նա շատ ազնիվ մարդ է,  բայց հարց է ծագում․ մի՞թե նրա մեջ գեթ մի պահ ցանկություն չի  առաջացել  գոնե այդ կապոցներից մեկը որպես հուշանվեր պահել իրեն։

Արդյո՞ք Կոլումբիայում մնացած կարող են լինել Էսկոբարի՝  հողում թաղված գանձերից

Միանգամից ասենք, որ կամավոր գտածոն իշխանություններին հանձնած ագարակատերը ոչ մի ցենտ որպես պարգևատրում չստացավ։ Փողը, որ պատկանում էր Էսկոբարին, հանցավոր ճանապարհով էր ձեռք բերվել, և այն հայտաբերողին պարգևատրելու մասին խոսք անգամ լինել չի կարող։

Ոմանք հավատում են այս պատմությանը ծայրից ծայր, ոմանք էլ խիստ կասկածում են դրա ճշմարտացիությանը։

Ինչևիցե, այն օրից, ինչ Պաբլո էսկոբարի 600 միլիոնը հայտնաբերած ագարակատիրոջ պատմությունը տարածվեց աշխարհով մեկ, մարդիկ սկսեցին Էսոբարի՝ Կոլումբիայի հողում թաքնված  մյուս գանձերը գտնելու ու կառավարությունից թաքուն յուրացնելու ֆանտաստիկ ծրագրեր կազմել։

                          Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.am