Երեկ տաքսի կանչեցի, երբ տեղ հասանք փողը տվեցի, քաղաքավարի ասեցի մերսի, ասում ա, մերսիով տուն չես պահի, զարմացած նայեցի ասում ա, ինչ ես նայում վրես

Էս տաքսիստներն արդեն համը հանում են: Խոսքս բոլորին չի վերաբերվում, բայց մեջները ն ագլիները շատ են: Ես հաճախ եմ տաքսիից օգտվում, կարամ ասեմ, համարյա ամեն օր: Ու շատերի մոտ մանրադրամ չի լինում: Կամ էլ, անգիր են արել, ասում են, մանր չունեմ, որ սդաչի չտան: Չեմ ասում, որ հեշտ գործա, մանավանդ մեր երթևեկության մեջ շատ դժ վար ա: Բայց էդ չի նշանակում, որ նագլիավարի պիտի թեյավճար ուզեն: Երեկ տաքսի կանչեցի, հասանք տեղ, 700 դրամ էր կազմել: Տվեցի 700 դրամը ու իջնելուց ասեցի մերսի:

Մունաթով ասում ա մերսիով տուն չես պահի: Զարմացած նայեցի, ասեց. Ի՞նչ ես վրես նայում, բա թեյավճար չկա: Ասեցի. Ի՞նչ թեյավճար: Դուռը շրխկացրի ու գնացի: Չեմ հասկանում, ինչի՞ պիտի թեյավճար թողնեմ: Բացի էդ թեյավճարը պիտի իմ կամքով թողնեմ, այլ ոչ թե ինքը պահանջի: Ուզում էի զանգեի իրանց օֆիս ու բողոքեի, բայց փոշմանեցի: Չուզեցի վատություն անեմ, կարող ա դրա համար գործից ազատեն ու կստացվի, որ ես իրա ընտանիքին վատություն արեցի: Հետո էլ, ինչ լինում ա, ասում են երկիրը երկիր չի: Ախր երկիրն ինչ կապ ունի: