Երեք եղբայրներն ամուսնացան երեք քույրերի հետ, նման բան միայն ֆիլմերում կարելի է տեսնել

Երկու ընտանիքներն ապրում էին հարևանությամբ: Երկու ընտանիքներում էլ երեք երեխաներ էին մեծանում: Միայն թե մի ընտանիքում միայն տղանել էին, իսկ մյուս ընատնիքում միայն աղջիկներ: Հարևանները կատակում էին. Նրանք կմեծանան և կամուսնանան իրար հետ, մեզ էլ պետք չի լինի փեսացու ու հարսնացու գտնել մեր երեխաների համար: Նրանց մտքով չէր անցնում, որ այդ խոսքերը մի օր իրականություն կդառնան: Երեխաներն իսկապես ընկերացան, երբ մեծացան: Նրանք միասին գնացին դպրոց, իսկ հետո ծնողները նկատեցին, որ երեխաները նույն նախասիրություններն ունեն։

Ավագ որդին խոստովանեց, որ սիրահարված է հարևանի ավագ դստերը: Նա ասաց, որ վաղուց էր ուզում խոստովանել: Լսելով նրանց խոսակցությունը միջնեկ որդին նույնպես խոստովանեց, որ սիրահարված է հարևանի միջնեկ դստերը: Հայրը կատակով ասաց, որ չի զարմանա, եթե կրտսեր որդին նույնպես ասի, որ սիրահարված է: Կրտսեր որդին շիկնելով հաստատեց հոր խոսքերը: Հարևաններին մնում էր միայն որոշել հարսանիքի օրը: Եվ որոշեցին երեքն էլ նույն օրը պսակադրվել: Թողղ այսպիսի երջանկություն լինի բոլորի տներում: