Պարգևիր Քո խաղաղությունը համայն արարածներիդ և հեռու պահիր մեզանից ցասումն ու պատուհասը

Խաղաղութեամբ քով Քրիստոս փրկիչ մեր,որ ի վեր է քան զամենայն միտս եւ զբանս, ամրացո զմեզ, եւ աներկիւղ պահեա յամենայն չարէ: Հաւասարեա զմեզ ընդ ճշմարիտ երկրպագուս քո, որք հոգւով եւ ճշմարտութեամբ քեզ երկիր պագանեն:

Վասնզի ամենասուրբ Երրորդութեանդ վայելէ փառք, իշխանութիւն եւ պատիւ, այժմ եւ միշտ, եւ յաւիտեանս յաւիտենից. Ամէն:Քո խաղաղությամբ, Քրիստոս Փրկիչ մեր, որ վեր է բոլոր մտքերից ու խոսքերից, զորացրու մեզ և աներկյուղ պահիր ամեն տեսակի չա րից։ Մեզ հավասարեցրու Քո ճշմարիտ երկրպագողներին, որոնք հոգով և ճշմարտությամբ կերկրպագեն Քեզ։ Որովհետև Ամենասուրբ Երրորդությանդ վայել են փառքը, իշխանությունը և պատիվը, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից։

Ամեն։ Փա՜ռք Քեզ Տեր, որ մեր այս երկրային կյանքին խաղաղ օրեր ես պարգևում: Պարգևիր նաև Քո խաղաղությունը համայն արարածներիդ և հեռու պահիր մեզանից ցասումն ու պատուհասը, կորուստն ու ց ավը: Եվ Տեր Աստված, սուրբ ու պատվական Խաչիդ նշանով մեզ պահի՛ր, պահպանիր երևելի ու աներևույթ բոլոր թ շնամիներից. ամեն: