Հերթական սկա նդալից հետո ես այլեւս չդիմացա և մարդուս դուրս հանեցի տնից, բայց ես չէի սպասում, որ նա այդքան հանգիստ վեր կկենա և կհեռանա

Ես ու ամուսինս ունենք երկու երեխա։ Մեծը 3 տարեկան է, իսկ փոքրը՝ ընդամենը 5 ամսական։ Ամուսինս աշխատում ա, իսկ ես երեխաներին եմ պահում, տան հոգսը սաղ իմ ուսերինա։ Ինձ համար հեշտ չէ: Ես մենակ հազիվ եմ դիմանում: Օգնող չունեմ: Աշխատանքից հետո մարդս նստում ա համակարգչի մոտ, խաղում ա ամբողջ իրիկուն՝ ուշադրություն չդարձնելով ինձ ու երեխաներին։

Ես մասերի եմ բաժանվում, որ հասցնեմ գործերը: Մարդուս պահվածքը ինձ կա տա ղացնում ա: Ինչպե՞ս կարելի ա այդպես վարվել ընտանիքի հետ: Երբ օգնություն եմ խնդրում, ասում ա, որ աշխատանքից հետո հոգնած ա, հանգստանալու կարիք ունի։ Իսկ ես, կներեք, հանգստի կարիք չունե՞մ:

Երեխաների հետ զբոսնելուց հետո, երբ տանը ամեն ինչ տակնուվրա էր արված, երեխաները լաց էին լինում, ճչում, չգիտեի որտեղից սկսել և ինչպես անել, նա հանգիստ խաղում էր իր խաղերը և կարծես մեզ չի նկատում։

Ես վերջապես բարձրաձայնեցի և խնդրեցի կամ փոխել իր վերաբերմունքը, կամ հեռանալ: Նա հավաքեց իրերն ու հեռացավ՝ ինձ թողնելով երկու երեխաների հետ վարձով բնակարանում։ Անցան օրեր, և նրանից ոչ մի լուր։ Զանգեցի կեսուրիս ու իմացա, որ ընկերոջս մոտ ա տեղավորվել: Կիսուրս ինձ մե ղա դրեց, ասելով, որ պետք չէր նրան դուռը ցույց տալ: Շուտով պետք է վճարեմ բնակարանի համար։ Երեխաներին պետք է կերակրել, հագցնել, բայց ես չեմ աշխատում։ Ի՞նչ անեմ: