Հարսանիքից Մի Ամիս Առաջ Ապագա Կիսուրս Մոտեցավ Ինձ Ու Նենց Բան Առաջարկեց, Որ Քարացա

Ես 33 տարեկան եմ և դեռ ամուսնացած չեմ։ Եվ չեմ էլ ամուսնանա: Պարզապես իմ կյանքում մի դեպք տեղի ունեցավ, որի պատճառով կորցրել եմ հավատը մարդկանց նկատմամբ։ Վեց տարի առաջ ես սիրահարվեցի: Նա էլ ինձ էր սիրում: Մեզ մոտ ամեն ինչ սկսեց շատ արագ զարգանալ ու սկսեցինք միասին ապրել։ Բայց դա դուր չեկավ Վիկտորի ծնողներին, ինձ սկսեցին վատ վերաբերվել:

Նրանց թվում էր, թե ես արժանի չէի իրանց որդուն: Իմ երեսին աասում էին դա՝ ոչինչ չթաքցնելով։ Իրանց ընտանիքը բավականին հարուստ է, իսկ ես հարուստ ընտանիքից չէի:

Երբ ես 30 տարեկան էի, նա ինձ ամուսնության առաջարկ արեց։ Մենք պայմանավորվեցինք օրվա մասին, սկսեցինք պլանավորել ամբողջ տոնակատարությունը, երկար ժամանակ ընտրեցինք և ի վերջո ընտրեցինք լավ ռեստորան: Բայց մի օրվա մեջ ամեն ինչ փոխվեց: Երեկոյան նրա ծնողները եկան մեզ մոտ: Մայրը ընդհանրապես չէր շփվում իմ հետ: Ես գնացի խոհանոց, մի քանի րոպե անց ինձ մոտեցավ իմ ապագա սկեսուրը: Նա ինձ խնդրեց չեղարկել հարսանիքը և թողնել իր որդուն։

Չգիտեի ինչ պատասխանել նրան, բայց ասացի, որ մենք սիրում ենք միմյանց։ Նրա մայրն ասաց, որ ես իրեն համարժեք չեմ, բացի այդ, ասաց, որ որդու կյանքում ուրիշ աղջիկ կա:

Ես չհավատացի նրան և ասացի, որ դա ճիշտ չէ, որ նա պարզապես ուզում էր բաժանվել մեզանից, բայց դա նրան չի հաջողվի։ Նույն պահին մոտեցավ ապագա ամուսինս ու ասաց, որ հարսանիք չի լինելու, խնդրեց, որ որքան հնարավոր է շուտ հեռանամ իր բնակարանից։ Չհսկացա, թե ինչ կատարվեց: Արդյո՞ք ես արժանի եմ նման վերաբերմունքի: