Մթին Գնում Էի Տուն, Հանկարծ Մի Հատ Սև Ջիփ Առաջս Կտրեց, Մեջից Մի Տղա Իջավ Ու Ձեռիցս Քաշեց, Վախից Ոտքերս Դողացին, Բայց Էդ Պահին Տեղի Ունեցավ Անհավանական Մի Ձայն

Ես սովորում էի ավագ դպրոցում, իրիկունները գնում էի դերասանական խմբակի, միշտ երազել եմ դերասանուհի դառնալ: Պարապմունքներն ավարտվում էին իրիկունը ժամը իննի մոտ: Նոյեմբերին էդ ժամին արդեն մութա: Մի անգամ դպրոցի դարպասների մոտ ինձ հանդիպեց մի մեծ շուն։ Ես շներից չեմ վախենում: Շունը շատ խնամված տեսք ուներ։ Մոտիկացավ ինձ ու սկսեց հոտոտել: — Ընկեր, կորե՞լ ես: Դու տուն ունե՞ս:

Ուսապարկիցս երշիկով սենդվիչ հանեցի, բայց շունը չդիպավ դրան։ Ես քայլում էի, շունն էլ կողքով գալիս էր:


Ես մտածեցի, որ երևի շունը վերադառնում ա տուն, և մենք նրա հետ նույն ճանապարհին ենք։

Ես խոսում էի նրա հետ, և ինքն էլ նայում էր ինձ իր մեծ, խելացի աչքերով։ Ինձ թվում էր, որ հասկանում ա ամեն բառը: Հանկարծ մի հատ սև ջիփ առաջս կտրեց: Մեջից բարձր երաժշտություն էր լսվում, այնտեղից սուլոցներ լսվեցին։ Մեքենայում չորս տղա կար, նրանցից մեկը բացեց դուռը և շարժվեց դեպի ինձ։

Ես տեղումս քարացա, երբ նա բռնեց ձեռքս, վախից չգիտեի ինչ անեի: Հանկարծ հետևից կա տա ղած հաչոց լսվեց: Շունը հարձակ վեց էդ տղու վրա: Մի կերպ փախավ նստեց մեքենան ու գնացին: Դրանից հետո ես գրկեցի շանը: Բարձրացա տուն, որ համով բան բերեմ, բայց երբ իջա, փրկիչս չկար։ Պապիս ասում ա, որ դա իմ պահապան հրեշտակն ա եղել շան մարմնում: